Ես ու Հրանտ Մարգարյանը տարբեր բաներ չենք ասել

Ես ու Հրանտ Մարգարյանը տարբեր բաներ չենք ասել. լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե վարչապետը պնդում է՝ ամեն ինչ լավ է, իսկ կոալիցիոն գործընկեր` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել:

«Ես ասել եմ` սոցիալական վիճակը չի վատացել, ինքն (Հրանտ Մարգարյանը-խմբ) ասել է՝ բեկումնային փոփոխություն չի եղել: Դուք որտե՞ղ եք տեսնում հակասություն»,- հարցրեց վարչապետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը, որից հետո ընդունվել է հայտարարություն: Հայտարարության տեքստն՝ այստեղ:

yerkir.am

Տպել Տպել