Դավիթ Լոքյանն այցելել է Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր, շնորհավորել զինվորականներին Ամանորի առթիվ

Դեկտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն, ավանդույթի համաձայն, այցելել է Տավուշի մարզում տեղակայված սահմանապահ զորամասեր, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման աշխատանքներին: Նախարարին ուղեկցել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

Նախարարը զրուցել է զինծառայողների hետ, շնորհավորել հայրենիքի սահմանները պաշտպանողներին, մաղթել, որ 2018 թ-ին կարողանան անփորձանք ծառայություն իրականացնել և պաշտպանել երկիրը: Նախարար Լոքյանը վստահություն է հայտնել, որ Հայոց բանակի զինվորներին կհաջողվի ամուր պաշտպանել հայրենիքը, և այս հարցում ևս մեկ անգամ կարևորել հենց զինվորների անվտանգությունը:

mtad.am

Տպել Տպել