ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձախումբը ողջունել է կոնգրեսական Էդ Ռոյսին նոր պաշտոնին նշանակումը


ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսական Էդ Ռոյսի` ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին նշանակվելը:

Հայանպաստ գործիչ Էդ Ռոյսն իր լիազորությունները կստանձնի 2013 թվականի հունվարից:

Կոնգրեսական Ռոյսը մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է և Ներկայացուցիչների պալատում մշտապես անդրադարձել է հայերի համար կենսական խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին և Հայոց ցեղասպանությանը:

Ինչպես նշել է Քեն Խաչիկյանը՝ որպես Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ` հանրապետական Ռոյսը մարդու հիմնարար իրավունքների մեծ պաշտպան էր և իր մտահոգություններն էր հայտնում Ցեղասպանության հետեւանքով Թուրքիայի կողմից բռնազավթված եկեղեցիների ու քրիստոնեական համայնքի ունեցվածքի վերադարձի օգտին:

Տպել Տպել