Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը դեմ կասի 2013-ի բյուջեի նախագծին


«Սա վերջն է լինելու, պարոնայք», -այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ խմբակցությունների ելույթների ժամանակ ներկայացնելով Դաշնակցություն խմբակցության կարծիքը` հայտարարել է Արծվիկ Մինասյանը:

Ինչպես ասել է պատգամավորը ՝ իրենք պահպանում են բյուջեի նախագծի վերաբերյալ նախորդ անգամներում արած իրենց գնահատականները և պնդում, թե վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, և թե պետական բյուջեն համարժեք չեն երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերներին:

«Վարվող քաղաքականության արդյունքում մենք այդպես էլ չենք կարողանում ձևավորել մրցունակ տնտեսություն, չենք կարողանում հաղթահարել աշխատաշուկայում ճգնաժամային վիճակը, չի հաջողվում վստահություն ներշնչել արդարադատության համակարգի և պետական կառույցների միջոցով ՀՀ քաղաքացիների համար: Ցավոք, ինչպես տեսնում ենք, ոչ միայն կառավարությունը, նաև քաղքական մեծամասնությունը անտեսում է և առաջնորդվում է սեփական ակնոցներով դիտելու քաղաքականությամբ ու չի նկատում, որ երկիրը օրեցօր դատարկվում է, և ամենավատ բանը, որ կարող է սպառնալ մեր երկրին, դա կարող է պետականության կորուստը լինել: Իսկ դա նշանակում է, որ սա վերջն է լինելու, պարոնայք», – հայտարարեել է Արծվիկ Մինասյանը:

Ըստ Մինասյանի՝ բյուջեն մենաշնորհված է կառավարության կողմից, և խորհրդարանի մասնակցությունը թե դրա քննարկումներին, և թե ընդունումը, օրինականացնում է այդ «կամայական վարքագիծը»:

«Բյուջեն նպատակ չէ, այլ միջոց պետք է հանդիասանա մարտահրավերներին դիմակայելու համար: Սոցիալ տնետսական զարգացման ռազմավարության մեջ, եթե մենք չենք առաջնորդվում զանգվածային աշխատատեղերի ստեղծմամբ, երկրի քաղաքացիներին արժանապատիվ վարձատրությամբ աշխատատեղեր ստեղծելու քաղաքականությամբ, ուրեմն քաղաքացիներից մի պահանջեք մեր պետականությանն ու իշխանություններին գովաբանելու մոտեցում: Չի լինելու էդպիսի բան: Այն առաջարկությունները որոնք ներկայացրել ենք, ցավոք, կառավարության կողմից համարժեք պատասխան չեն ստանում և ուրեմն` անկարող ուժերին մենք ոչ ենք ասում, և մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեին», -հավելել է Արծվիկ Մինասյանը:

Տպել Տպել