«Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը փետրվարի 19-ին հյուրընկալել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանին և ծառայության որոշ աշխատակիցների: Հանդիպման սկզբում պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը նշել է, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ հանդիպման անհրաժեշտությունը ծագել է համայնքներում բնակչության հետ հանդիպումների ընթացքում բարձրացված մի շարք հարցերից:

Հանդիպման հիմնական թեման հանրապետության տարածքում քաղաքացիական պաշտպանության ապաստարանների առկայությունն էր, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերում:

Ոլորտի պատասխանատուները մանրամասնորեն ներկայացրել են առկա խնդիրների, դրանց հնարավոր լուծումների, առաջիկա երկու տարիների ընթացքում բնակչության հետ նախատեսվող աշխատանքների մասին:


ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներն առաջարկել են առաջիկայում համատեղ այցելություններ կազմակերպել դեպի սահմանամերձ համայնքներ, որոնց կմասնակցեն ԱԺ պատգամավորներ, պետական այլ պաշտոնյաներ՝ հատկապես քաղաքաշինության ոլորտի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Առաջարկել են այցելությունից հետո կազմակերպել լսումներ՝ ուսումնասիրությունների արդյունքում առաջացած խնդիրների քննարկման վերաբերյալ:

aparaj.am

Տպել Տպել