Ցանկացած` զարգացման միտում ունեցող ծրագիր չպետք է խոչընդոտվի օրենքով

ԱԺ-ում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներ են կազմակերպվել:

Հիմնական զեկուցող` կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ սա դոգմատիկ փաստաթուղթ չէ, որը չի կարող փոփոխությունների ենթարկվել, անթերի չէ, բայց եթե օրենքն անցնի, դրանից հետո ևս, կյանքի լույսի ու քննության ներքո, այն կարող է ենթարկվել տարբեր մեթոդոլոգիաների ու փոփոխությունների:

Նախարարը նաև նշեց, որ բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումներով չեն ցանկանում համոզել հասարակությանը, որ կրթական համակարգում առկա բոլոր խնդիրները լուծվելու են, սակայն, ըստ նրա, անհրաժեշտություն է նման նախագիծ ունենալը: Նա համոզմունք հայտնեց, որ ցանկացած` զարգացման միտում ունեցող ծրագիր չպետք է խոչընդոտվի օրենքով:

«Բարձրագույն կրթության որակն առանձնահատուկ է, մենք ունենք հասարակության 51 տոկոս ներգրավվածություն բարձրագույն կրթության ոլորտում, և եթե հաշվի առնենք բարձրագույն կրթական ռեսուրսները, կարող ենք ասել, որ մեր բարձրագույն կրթական համակարգն ամբողջ տարվա ընթացքում ստանում է այնքան ֆինանսավորում, որքան ամերիկյան առաջնահերթ համալսարաններից մեկի ֆակուլտետը, բայց այս պարագայում էլ մեր կրթական համակարգը կարողանում է կատարել իր առջև դրված պահանջները: Պետք է հնարավորինս ճկունություն ապահովել համակարգի համար, որովհետև չգիտենք, թե աշխարհում մի քանի տարի հետո ինչ հիմնական մարտահրավերներ են լինելու, այսինքն՝ օրենքը պետք է դիտարկենք մինչև 2030 թվականի համար»,- բացատրեց նախարարը:

Մկրտչյանը հայտնեց, որ օրենքի շուրջ քննարկումներն արդեն 2-3 տարի ընթանում են: «Ունենք շատ վտանգավոր իրավիճակ մեր մասնագիտական կրթության և գիտության դաշտում: Ինստիտուցիոնալ հաստատությունների և դրանց ներկայացվածության ու բաշխման խնդիրը ՀՀ-ում լուրջ է: Ուսանողների ներգրավվածությունը համակարգում միջազգային որևէ քննադատության չի դիմանում: Ունենք նաև որակի հարց. մենք մեր երկրում կարողացել ենք անցնել Բոլոնիայի գործընթացի բոլոր ձևերը: Մեր կրեդիտային համակարգը ճանաչելի է, ընդունելի է, բայց որակի խնդիր ունենք»,- ասաց նա ու հավելեց, որ հիմնական խնդիրն այն է, թե որքան է կապված կրթության համակարգը աշխատաշուկայի հետ:

Ըստ Մկրտչյանի՝ նախագծով` որոշ մասնագիտությունների առկայությունը հարցականի տակ կարող է դրվել, որովհետև դրանք 4-5 տարի հետո կարող են գոյություն չունենալ:

Նախարարը նշեց, որ փաստաթուղթը միջազգային փորձաքննություն է անցել, Համաշխարհային բանկն էլ ոչ հայաստանյան քվոտաներից դրամաշնորհ է տրամադրել, որպեսզի աշխարհի լավագույն փորձագետներն աշխատեն օրենքի նախագծի մշակման վրա:

«Այսօր մեզ հետ նրանք մշակում են համալսարանական բարեփոխումների քարտեզը, որոնք պետք է իրականացնենք երեք տարվա ընթացքում: Օրենքի կարևոր մասերից մեկն այն է, որ կրթական համակարգը 3 տարվա անցումային շրջան է ապրելու, որն անհրաժեշտ է, որպեսզի համակարգում լուրջ բարեփոխումներ կատարվեն»,- նշեց նախարարը:

Ոլորտում եղած մի շարք խնդիրների կողքին նա առանձնացրեց նաև շուկայի թելադրանքին չհամապատասխանելը՝ նշելով, որ մասնագիտական կրթությունը միայն շուկայի թելադրանքին հետևելու իրավունք չունի: «Եթե մենք, օրինակ, բնագիտության նկատմամբ բարձր որակ կարողանանք ապահովել, դա կնպաստի ՀՀ-ում ամբողջությամբ նոր շուկաների ձևավորմանը»,- ասաց Մկրտչյանը, ապա հավելեց, որ ՀՀ-ում սովորողների 70 տոկոսը հումանիտար ոլորտն են նախընտրում:

Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նկատեց, որ նախագիծը սկզբում որ ի դրաֆթում հայտնվել է, այնտեղ չի գրված չի եղել, որ ԲՈւՀ-ի կառավարման խորհուրդը պետքէ վարչապետը հաստատի:

Կառավարություն քննարկվելուց հետո, գալիս է մի նախագիծ, որտեղ ավելացվումէ այս տողը: Դա ուղիղ հակասության մեջ է այն մարտահրավերին որը Դուք նշում եք՝ ապաքաղաքականացնել ԲՈւՀ-երը: Չի կարող կարող բուհի ինքնավարությունը ավելանա, եթե վարչապետը պետք է հաստատի բուհի կառավարման խորհրդի կազմը»,- ասաց Բախշյանը՝ դիմելով ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին: Մկրտչյանը նշեց, որ ԲՈւՀ-ի կառավարման խորհդի կազմը հատստաւոմ է վարչապետը դրույթը հիմանդիրի մասին է: Մանրամսն ներկայացված է, թե համալսարանն ինչպես է ձևավորվում է իր առաջին խորհուրդը:

Օրինակ, մասնավոր բուհի խորհուրդը պետք է հաստատվի իր հիմնադիրի կողմից, պետության կողմից հիմնադրվող ԲՈւՀ-իի խորհուրդը ևս պետք է հիմնադիրի կողմից հաստատվի»,- ասաց նախարարը և հավելեց, որ եթե գտնում են, որ պետք է մեծացվի հիմնադիրի կազմը, կոլեկտիվ դարձվի, ապա կարող են փոփոխություն անել և կառավարությունը հաստատի ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի կազմը:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ պարտավոր են ապահովել համալսարանների անկախությունն ու բեռնաթափել համալսարանների բյուրոկրատական հատվածը:

«Սրա համար մենք փոխել ենք կառավարման ձևը, որի հիմքը դարձել է կրեդիտայինը: Ուսանողն իր կրեդիտը հավաքելու է բակալավրում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում», – հայտարարեց նա:

Նախարարի խոսքով՝ այս առաջարկը շատերի քնադատությանն է արժանացել, սակայն նա գտնում է, որ այն կբացառի մի շարք դրսևորումներ, ինչպես, օրինակ, մի քանի անգամ լիկվիդ մնալն ու տվյալ առարկան չհանձնելու դեպքում հաջորդ կուսր չփոխադրվելը:

«Առաջարկվող փոփոխություններով, եթե ուսանողը չի հանձնել տվյալ առարկան, ապա դա չի խանգարի նրան փոխադրվել հաջորդ կուրս: Ուսանողն այս դեպքում հաջորդ կուրս փոխադրվելուց հետո, կրկին պետք է վճարի նախորդ տարի չհանձնած առարկան սովորելու և մոդուլը հանձնելու համար: Կսահմանվի տարեկան հավաքվող մինիմալ և մաքսիմալ կրեդիտ:

Բակալավրի դեպքում, եթե ուսանողը full time ուսուցման համակարգում է, ապա նրան հնարավորություն է տրվում 4-6 տարվա ընթացքում ձևավորել իր աշխատանքային գործընացը, եթե ավելի երկարատև ռեժիմի է անցում կատարում, այսինքն՝ part time համակարգի, որը հեռակա ուսուցմանն է փոխարինելու, ապա մարդը կարող է 8 տարվա ընթացում հավաքել իրեն անհրաժեշտ կրեդիտների քանակը: Երբ ուսանողը իր գրաֆիկը կազմելուց կորոշի, որ 6 տարում պիտի ավարտի, ապա կսահմանվի, թե յուրաքանչյուր տարի մոդուլի համար որքան գումար պիտի վճարի:

Այսինքն՝ նաև վճարման համակարգը պիտի փոխվի, և ամենակարևորը պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլատվություն հասկացությունները: Եթե ուսանողը չի հանձնում մոդուլը,ապա հաջորդ տարի նորից կվճարի, այդ մոդուլը կսովորի և կհանձնի իր հատվածը, ոչ թե դուրս կման հաջորդ կուրսից», – պարզաբանեց Մկրտչյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ փոփոխություններ են նախատեսվում նաև ասպիրանտուրայում, որի ծրագիրը կազմված է լինելու երկու մասից՝ կրթական և գիտական հատվածից: Նա ասաց, որ նախատեսվում է նաև նախաբակալավրիատի ներդրում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անհանգստություն հայտնեց, որ նախագծով կենսաթոշակային տարիքի անցած գիտնականն այլևս չի կարող մասնակցել այն մրցույթներին, որ թափուր է ԲՈւՀ-ում:

«Բայց նշում եք, որ դա թողնված է ռեկտորի հայեցողությանը, որը կարող է մեկ տարվա պայմանագիր կնքել գիտնականի հետ: Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ: Դրա մեջ ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերը, սուբյեկտիվիզմը»,-վրդովեց պատգամավորը: Ըստ նրա՝ սա մեծացնում է ռեկտորի ազդեցությունը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ 5 տարի շարունակ այս նվաստացուցիչ արարողությունը: Գիտնականը դիմում է, ռեկտորը որոշում է ընդունել, թե ոչ: Այսինքն՝ եթե լսել է իրեն, իր հորդորները կատարել է, թույլ կտա, եթե չէ, ոչ, այլևս թույլ չի տա»,-ասաց Բագրատյանը:

Նա նաև բարձրացրեց մեկ այլ կետ, որով նշվում է բուհերում վարչական աշխատանքում 70 տարեկանը լրացած անձանց աշխատելու արգելք:

«Այս դրույթները ոչ միայն անհարգալից վերաբերմունք են գիտնականի նկատմամբ, այլև մարդու իրավունքների խախտում»,-ասաց նա: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ օրինակ՝ Երևանի թատրոնի , կինոյի պետական ինստիտուտում 8 ամբիոնի վարիչներից 5-ի տարիքը 60-ից վեր է:

«Ես ասենք ավարտել եմ, թեկնածուական դիսերտացիան պաշտպանել եմ, իմ ղեկավարին շատ սիրում եմ, ով 75 տարեկան է, և ամբիոնում հայտարարվում է մեկ տեղ: Ես շատ տաղանդավոր երիտասարդ եմ, այդտեղի համար 5 տարով դնում է իմ ղեկավարը, բնականաբար, ես իմ թեկնածությունը կամ չպիտի դնեմ, կամ չեմ անցնի: Կամ նույն անձնավորությունը 4 տեղ ամբիոնի վարիչ է: Դրանցից 3 տեղը կարող էր երիտասարդ լինել, բայց երբ այդ մարդիկ տեղ չունեն, ոչ աշխատավարձն է բարվոք… թողնում են, երկրից դուրս են գալիս:

Ես դասավանդում եմ համալսարանում 89 թ-ից, ես ամեն տարի պայմանագիր եմ ստորագրում, չեմ համարել դա նվաստացուցիչ: Ոչ ոք չի արգելում դասախոսին, կարող է մնալ ամբիոնի պրոֆեսոր, ղեկավարել այն, բայց երիտասարդ սերնդի խնդիր է, ոչ թե ավագի: Մեր ամբիոնները, Աստված երկար կյանք տա, բայց 5-7 տարի հետո գիտնական չունենք, որ շարունակի: Ամբիոնի վարիչի մասին չենք խոսում»,-բացատրեց նախարարը:

Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ գլխավոր փոփոխությունը, որն ապահովվելու է օրենքով, համալսարանների ղեկավար կազմում սերնդափոխություն ապահովելն է։

«Եթե համալսարանական ամբիոնների 30%-ը 65-ից բարձր է, և երիտասարդը, որը դառնում է 45 տարեկան, հասկանում է, որ որևէ շանս չունի լաբորիատորիայի վարիչ, ամբիոնի վարիչ դառնալու, նա ուղղակի իր մասնագիտական կարողությունները մեկ այլ տեղ կներդնի, և հաճախ ներդնում են հանրապետությունից դուրս։ Թվական տվյալներ ձեզ չասեմ, կյանքից հեռացածների տվյալներն ունենք, Հայաստանից հեռացած 35-ից 55 տարեկանների տվյալներն ունենք, մտահոգիչ է: Դրա համար կոչ կանեմ և՛ մեծամասնությանը, և՛ ընդդիմությանը` պատասխանատվությամբ նայել այս թվերին»,- ասաց նախարարը։

Մկրտչյանի խոսքով՝ աշխարհում շատ երկրներ կան, որոնք գիտություն չունեն, ուստի գիտություն ունեցող Հայաստանը չի կարող պատասխանել հաջորդ սերունդներին, թե ինչու կորցրեց 70-80 տարիների ընթացքում կուտակված գիտական հզոր պոտենցիալը: Նա նաև նշեց, որ բարձրագույն կրթության օրենքը հնարավորություն կստեղծի սերունդների հաջորդականության համար։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր այստեղ կխոսեն, թող իրենց ամբիոններում պատասխան տան, թե ինչու, 20, 30 տարի լինելով ամբիոնի վարիչ, չեն դաստիարակել իրենց փոխարինող սերունդ, որ այսօր նման խնդրի առաջ ենք կանգնում»,- ասաց նախարարը։

Լևոն Մկրտչյանը նաև ընդգծեց, որ նոր օրենքով նախատեսվում է բարձրագույն կրթության կառավարման համակարգի արմատական փոփոխություն։ «Մենք պետք է կարողանանք Հայաստանի Հանրապետությունը դիտել իբրև մեկ գիտական տարածք և բացել հաստատությունների դռները ուսանողների և դասախոսների մոբիլության համար. ուսանողը կամ դասախոսը պետք է կարողանա ազատ շրջագայել, իր կրեդիտը վաստակել ոչ միայն ուսումնական, այլև գիտական հաստատությունում ու բիզնեսում»,- ասաց նա։

yerkir.am

Տպել Տպել