Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի առաջին հաղթանակը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (թիվ ԵԿԴ/1425/02/16 քաղաքացիական գործով) բավարարել է Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի վստահորդ Սիրական Մուրադյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, աշխատանքային գրքույկում կատարված գրառումը վերացնելու, գործատուից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մասին։

Հիշեցնենք, որ գրասենյակն իրազեկում է աշխատանքային հիմնական իրավունքների մասին, աշխատանքային վեճերի դեպքում պատրաստում է դատական հայցեր, աշխատողներին տրամադրում է փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն), նաև կատարում է զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշում։ Քաղաքացիները կենտրոնի ծառայություններից օգտվում են բոլորովին անվճար։

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով կարող եք մոտենալ՝ ք. Երևան, Շենգավիթ, Մանանդյան 20, կամ զանգահարել 096-99-66-04:

Տպել Տպել