Հետևողական ենք լինելու

ՀՅԴ առաջարկությունը տնտեսական մրցակցության օրենքի վերաբերյալ

Աժ արտահերթ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «տնտեսական մրցակցության, պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը:

Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու այն պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրենց առաջարկությունը նորից հանձնաժողովը քննարկի:

«Դրա մասին խոսել ենք հանձնաժողվում: Մեր հետևողական մոտեցումն է, որ այսպիսի հանձնաժողովներում պետք է քաղաքական ուժերն իրենց առաջարկներ անելու փուլում մասնակցություն ունենան, մասնավորապես, ընդդիմությանը վերապահվի այդպիսի հնարավորույթյուն: Մենք այդ առաջարկությունը կքննարկենք առաջինից երկրորդ ընթերցմամբ, ակնկալում ենք, որ այդ քննարկումը տեղի կունենա և այս հարցի լուծմանը կանդրադառնանք առաջինից երկրորդ ընթերցում: Այդ հարցը նաև բարձրացրել է մեր ներկայացուցիչը հանձնաժողովի նիստի ժամանակ»,- ասաց Ռուստամյանը:

«Ելք»-ի պատգամավոր Արամ Սարգսյանն էլ նշեց, որ Ելքն էլ կողմ կքվեարկի բազմաթիվ վերապահումներով, բազմաթիվ բացեր կան, առաջարկություններ ունենք, միանում ենք նաև ՀՅԴ առաջարկին, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություններ կլինեն կողմ կլինենք, չէ` չէ: Եվ ասյպես խորհրդարանը միաձայն առաջին ընթերցմամբ կողմ քեարկեց նախագծին:

Նշենք, որ ըստ նախագծի` տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համաձայն, դառնում է ինքնավար մարմին, որի անդամներին ձայների մեծամասնությամբ նշանակում է ՀՀ Ազգային ժողովը Վարչապետի առաջարկությամբ:

Նշենք նաև, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվերակեց այս նախագծին այն պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ հաշվի կառնվի այն մոտեցումը, որ ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնավար մարմինը ստեղծվում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով:

Տեղեկացնենք, որ ՀՅԴ-ն առաջարկում է, որ ինքնավար մարմնի անդամների առաջադրումը վերապահվի ՀՀ Ազգային ժողովի կողմից ձևավորվելիք մրցութային հանձնաժողովին, որին մասնակից կարող են դառնալ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները (կոնսենսուսով), Գործարարների միություն և այլն:

Ի լրումն՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից ՀՀ Ազգային ժողով է ներկայացրվել Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

yerkir.am

Տպել Տպել