Դաշնակցական պատգամավորները այցելել են Հադրութի շրջան

Մարտի 16-ին ՀՅԴ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ՝ Վահրամ Բալայանը, Ալյոշա Գաբրիելյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը այցելել են Հադրութի շրջան: Հանդիպումներ են տեղի ունեցել գյուղական համայնքների ուսուցչական կոլեկտիվների հետ: Հանդիպումներին մասնակցել են նաև համայնքների բնակիչները:

Նախ Դրախտիկ գյուղում Վահրամ Բալայանը Հադրութի շրջանի կոմիտեի ներկայացուցիչ` Լևոն Հայրիյանի ընկերակցությամբ, իսկ Ազոխ գյուղում պատգամավորներ Ա. Գաբրիելյանը և Լ. Հովհաննիսյանը հանդիպումներ են անց կացրել, ապա ավելի բազմամարդ և եզրափակիչ հանդիպում է տեղի ունեցել Մեծ Թաղեր գյուղական համայնքում:

Հանդիպումներին ներկա են եղել ՀՅԴ Հադրութի շրջանի կոմիտեության ընկերները:

Հանդիպումների ընթացքում լայնորեն ներկայացվել է ԱՀ ներքին և արտաքին, հասարակական և քաղաքական իրադարձությունները: Համայքների բնակչության կողմից մտահոգության առարկա է հանդիսացել գյուղական համայնքների հեռանկարների հետ կապված հարցեր: Պատգամավորների կողմից ներկայացվել է ՏԻՄ համարգում նոր մոտեցումների ներդրման անհրաժեշտության հարցը:

Կրթության ոլորտում բարձրացվել է մասնագիտական և տեխնիկական առարկաների ուսուցչական կազմի սակավության հարցը: Պատգամավորների կողմից համայնքների բնակիչներին խոստացվել է բարձրացված հարցերի շուրջ քննարկումներ ծավալել պատասխանատու մարմինների հետ, և այդ մասին պարբերաբար տեղյակ պահել բնակչությանը:

aparaj.am

Տպել Տպել