Արցախի Հանրապետության պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատմական է

«Արցախի Հանրապետության պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատմական այցելություն է»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ հեռախոսազրույցում ասել է ԱՀ պատվիրակության անդամ, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Այցի շրջանակներում Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՄՆ կոնգրես եւ ԱՄՆ Ազգային շահերի կենտրոն։

«Այցը կարեւորվում է նրանով, որ չճանաչված երկրի պատվիրակություն լինելով հանդերձ կարողացանք դնել քաղաքական նոր շփումների եւ խորհրդարանական դիվանագիտության զարգացման նոր հիմքեր»,- նշել է Դ․Իշխանյանը։

Քաղաքական հանդիպումներից բացի տեղի են ունեցել նաեւ համայնքային մի շարք հանդիպումներ։

«Հնարավորություն ենք ունեցել ծանոթանալու տեղի հայկական համայնքի ներուժին եւ նրանց կողմից տարվող քաղաքական աշխատանքներին,- մասնավորապես ասել է Դավիթ Իշխանյանը,- ԱՄՆ հայկական կառույցները բավականին մեծ հնարավորություն ու ներուժ ունեն խորացնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը»։

aparaj.am

Տպել Տպել