Գասպար Կարապետյանը պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով

ԱՄՆ կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանին պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

«Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանին պարգևատրել Մեսրոպ Մաշտոց շքանշանով»,- նշված է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի համապատասխան հրամագրի մեջ:

Տպել Տպել