Արծվիկ Մինասյանը` հետագա պաշտոնավարման մասին

Մի քանի օր պետք է սպասել այդ լուրերը վերջնականապես հաստակեցնելու համար. Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն` անդրադառնալով իր հետագա պաշտոնավարման հարցին:

«Չեմ կարծում, որ առնվազն մեր մասով /ՀՅԴ խմբ./ կարող է փոփոխություն լինել, մանավանդ որ կոակլիցիոն համաձայնագրով և նախատեսված ծրագրով ունենք բավական մեծ անելիքներ»,- ասաց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության հարցին, ասաց, որ իր կարծիքով` ցանկացած երկրում հաղթած ուժի առաջնորդը ստանձնում է պատասխանատվություն: Դիտարկմանը` հաղթած ուժի առաջնորդը հայտարարել է որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, ասաց, որ այդ հարցի պատասխանը Սերժ Սարգսյանն արդեն տվել է:

Դիտարկմանը` մամուլում հրապարակումներ են պարբերաբար եղել, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում, որ նա մնա նախարար, ասաց. «Պետք է սպասել նոր կառավարության վերջնական պատկերին: Ես աշխատել եմ կառավարությունում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած երկրի պատասխանատվության ներքո, համարում եմ, որ ամենաարդյուանվետ աշխատանք կարող է իրականացվել»,- ասաց նա:

Հարցին` Կարեն Կարապետյանը չի՞ կարող ղեկավարել երկիրը վարչապետի պաշտոնում, Մինասյանն ասաց, որ գոյություն ունի շատ հստակ ընթացակարգ. ցանկացած երկրում գուցե արժանավորները լինեն շատ, բայց կուսակցության քաղաքական առաջնորդը մեկն է:

«Հիմա երկրում կա հաղթած ուժի առաջնորդ, եւ համարում եմ, որ քաղաքական առաջնորդը պետք է ստանձնի թիվ մեկ պատասխանատվությունը»:

Տպել Տպել