Կարևոր էր, որ Հայաստանն արագ վավերացներ Եվրամիության հետ համաձայնագիրը

Կարևոր էր, որ Հայաստանն արագ վավերացներ Եվրամիության հետ համաձայնագիրը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հասարակության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը:

Նա նշեց, որ Հայաստանի Ազգային Ժողովի կողմից, ինչպես և խոստացվել էր, ապրիլ ամսին արված այս քայլը կարող է միայն դրական ձևով ընկալվել ԵՄ անդամ երկրների խորհրդականների կողմից և ցուցադրում է Հայաստանի պատրաստակամությունը՝ ճիշտ ձևով սկսել գործընթացը:

«Այս վավերացումը նաև պիտի խրախուսի այն անդամ երկրներին, որոնք մինչ օրս չեն վավերացրել այն: Այս հարցով, մեր ներկայիս տվյալների համաձայն, որևէ խոչընդոտի չենք սպասում»,- ասաց Շիրինյանը:

Տպել Տպել