Այսօր Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է

Ապրիլի 14-ին լրանում է Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 26-ամյա տարելիցը:

Այդ առիթով ԱՀ ԱԺ պատգամավորներ՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ, Արթուր Մկրտչյանի կուսակցական ընկերներն ու հարազատները, ինչպես նաև Արցախի քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել նրա հուշաքարին:

«Ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ մենք վերականգնեցինք մեր պետականությունը եւ ամեն անգամ գալով այս հուշահամալիր մեր երդումն ենք տալիս եւ հավատարմությունն ենք նշում, որ պարտավորվածություն ունենք շարունակելու այդ պայքարը՝ երկրի սահմանները անխաթար պահելով եւ ապահովելով հնարավոր տնտեսական, մշակութային զարգացումներ: Այսպիսով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ազգային-ազատագրական պայքարի ճանապարհին նահատակվածներին»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

aparaj.am

Տպել Տպել