ՀՅԴ-ն ընտրությունը տապալելու մասին տեղեկություն չունի

Վարչապետի այսօրվա ընտրությունը տապալելու ՀՀԿ խմբակցության մտադրության մասին ՀՅԴ-ն տեղյակ չէ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Մեդիամաքսին ասել է.

«Եթե նման զարգացման մասին է խոսքը, ապա ենթադրում եմ, որ դա ԱԺ խմբակցությունների հետ հարց ու պատասխանից հետո տեղի ունեցած իրադարձության հետեւանք կարող է լինել։ Այդ մասին որեւէ տեղեկատվություն մենք չունենք»։

Հարցին, թե ինչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն, եթե ՀՀԿ-ն իսկապես տապալի ընտրությունը, Արսեն Համբարձումյանն ասել է, որ 7 օր հետո տեղի կունենա երկրորդ փուլը։ ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու որոշումը չի փոխել։

nediamax.am

Տպել Տպել