Կովսականը եւ Այնճարը՝ քույր քաղաքներ

Մայիսի 18-ին Արցախի Կովսական և Լիբանանի Այնճար քաղաքների միջև համաձայնագիր է ստորագրվել՝ քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանը և Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լիբանան այցելած Արցախի պատվիրակության անդամները, Լիբանանի ՀՅԴ ԿԿ անդամներ, Լիբանանի օգնության խաչի, ՀՄԸՄ, Համազգային միության ներկայացուցիչներ, Այնճարի քաղաքապետարանի խորհրդի անդամներ:

Մայիսի 17-ին նման հուշագիր էր ստորագրվել Արցախի Մարտակերտ և Լիբանանի Պուրճ Համուտ քաղաքների միջև:

aparaj.am

Տպել Տպել