ՀՅԴ Արցախի պատանիները Շուշիում

Մայիսի 20-ին ՀՅԴ Արցախի պատանեկան միության Վարիչ Մարմինը Շուշի քաղաքում Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել:

Ստեփանակերտի, Մարտունու և Ասկերանի պատանեկան միությունների անդամներն այցելել են Շուշիի պատմամշակութային և տեսարժան վայրերը, ծանոթացել Շուշիի ազատագրման պատմությանը: Այնուհետև պատանիները խաղ-դասախոսության միջոցով վերհիշել են 1918թ. մայիսի 28-ին հռչակված ՀՀ անկախության պատմությունը: Պատանիների ժամանցը ապահովել են սպորտային խաղերն ու ցուցադրական ելույթները:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել խոստման արարողություն, որի ընթացում ՀՅԴ ԱՊՄ շարքերը համալրել է 35 պատանի:

aparaj.am

Տպել Տպել