Տեղի են ունեցել Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ

Այսօր, մայիսի 27-ին Ապարանում տեղի են ունեցել Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որին մասնակցել են մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ:

Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարք է կազմակերպել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, և այսօր այդ միջոցառումների շրջանակում Ապարան էին ժամանալ ՀՅԴ-ականները: Բաշ-Ապարանում ամփոփված Դրաստամատ Կանայանի շիրիմի մոտ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Ղազարյանը նախ շնորհավորեց հերոսամարտի 100 ամյակի կապակցությամբ, ապա իր խոսքում նշեց, որ Առաջին հանրապետության ստեղծումով վերածնվեց մեր բանղձալի երազանքը՝ հայոց պետականությունը: Նա նշեց, որ Բաշ Ապարանում տարած հաղթանակի շնորհիվ է նաև, որ այսօր հայն ապրում է ազատ, իր հայրենիքում:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ նշեց, որ արդեն 100 տարի իրականություն է մեր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում վերհառնած հայոց պետականությունը: Նա ասաց, որ հոբելյանական միջոցառումների առիթով մեկս մյուսին շնորհավորելու, մեկս մյուսին ոգևերելու և մեկս մյուսով ոգևորվելու առիթ ունենք: «20-րդ դարի դարասկազբում հայոց պետականության վերականգնումն իրոք հարգանքի և խոնարհումի արժանի սխրանք էր: Երբ վերկանգնվեց հայոց պետականությունը դարերի ընդմիջումից հետո շատերը թերահավատ էին, ծափերով և ցնծությամբ չընդունվեց անկախության վերականգնումը, որովհետև մտահոգությունների տեղիք կար, երկիրը ավերակաների մեջ էր, շատ քչերն էին հավատում, որ կարելի է այդ փլատակների վրա պետականություն կերտել: Բայց շատ կարճ ժամանակատհատվածում նիվրալների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ավերականերից կերտել պետկանություն, և ընդամենը մի քանի ամիս հետո մեր պետականության սահամանները 5-6 անգամ ընդարձակվեցին: Մի քանի ամսվա ընթացքում պետական համակարգը ձևավորվեց և կուռ ջանքերի շնորհիվ կերտվեց բանակ, Հայոց պետականությունը դարձավ իրականություն»,- ասաց նա:

Համբարձումյանն ընդգծեց, որ անհնարինը հնարավոր դարձրեցին նվիրյալները՝ մարդիկ, ովքեր անցել էին հեղափոխական պայքարի բովով և օրվա պահանջով դարձան պետական գործիչներ, այնպիսի գործիչներ, որ օրինակ են անգամ այսօր: «Այժմ մենք բոլորս մեր ներդրումը ունենալու հրամայականի առջև ենք. բոլորիս ջանքերով հայրենքիը պետք է հայրենիք դառնա: Մենք պետք է այս հայրենիքի տերը լինենք: Մեր հայրենիքի զարգացման ամենամեծ գրավականը նոր սերունդն է՝ անկախության սերունդը, որը կաշկանդում չունի, ծնվել մեծացել է անկախ հայրենիքի սահմաններում և որևէ կապանք այս սերունդը չունի՝ հայրենքիը հզորացնելու, շենացնելու, հպարտ քաղաքացի լինելու: Նոր եռանդով, ջանքով մեր պետականությունն ավելի հզորացնենք և գիտակցենք, որ մենք մեկ ամբողջություն ենք, և բոլորս պետք է ծառայենք մեկ նպատակի՝ հայոց պետականության հզորացմանը»,- եզրափակեց նա:

Հրոսամարտի 100-ամյակի միջոցառմանն էին մասնակցում նաև Առաջին հանրապետության կերտողներից, հայ զորավար, Դրաստամատ Կանայանի թոռները՝ Ֆիլիպ և Դրո Կանայանները: «Ինչպես բոլորս գիտենք Բաշ-Ապարանի ճակատամարտը կարևոր ճակատամարտերից մեկն էր: Այս հերոսամարտով մենք ասացինք որ այլևս ջարդերը պետք է կանգնեն: Դրոն մեկ բանի էր հավատում՝ ազատ, անկախ և Միացյալ Հայաստանի, և դրա ճանապարհը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էր: Առանց ՀՅԴ Դրո չկար և առանց Դրո ՀՅԴ չկար: Նա միշտ ասում էր, որ ՀՅԴ աստվածներն էին, որ այս հայրենիքը փրկեցին»,- ասաց Ֆիլիպ Կանայանը:

Նշենք, որ Առաջին հանրապետության հարյուրամյակին նվիրված տոնակատարությունների ընթացքում ՀՅԴ շարքերն են համալրելու 100 նորագիրներ: Եվ ահա այսօր նախ Դրաստամատ Կանայանի շիրիմի մոտ, ապա Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի մոտ տեղի ունեցան նաև երդման արարողություններ: Մի քանի տասնյակ նորագիրներ անդամագրվեցին ՀՅԴ շարքերը:

yerkir.am

Տպել Տպել