Մեր անվտանգության ու պաշտպանության համակարգը հուսալի է և երաշխավորված

Արցախում տեղի ունեցած պաշտոնանկությունների, Արցախի ներքին կայունության և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ:

Իշխանյանն ընդգծեց, որ պաշտոնանկություններից հետո ՀՅԴ-ն Արցախում որպես քաղաքական ուժ նախ ներկուսակցական քննարկումներ է անցկացրել, ապա հանդիպումներ է ունեցել նախագահ Բակո Սահակայնաի և պետքարտուղար Արայիկ Հարությունյանի հետ` պատկերացնելու և հասկանալու այս զարգացող գործընթացներն ուր կարող են տանել և ինչ դրդապատճառներ կան ավելի խորքում:

«Մենք բավարված զգացինք նախագահի հետ ունեցած մեր հանդիպումից: Մեզ որոշ բացատրություններ տրվեց, նաև որոշ քայլերի հաջորդականության, կադրերի և կադրարային փոփոխությունների առումով: Շեշտվեց, որ Արցախում առաջացել էր որոշ բարեփոխումների և կադրային փոփոխութոյւնների անհրաժեշտություն»,- ասաց նա, ապա տեղեկացրեց, որ առաջիկա ժամերին կլինեն մի շարք հրամնաագրեր և նոր նշանակումներ:

Նրա խոսքով` իրենք նախագահի տված տեղեկատվությունն ու բացատրությունը լսելուց հետո իրենց տեսակետներն են փոխանցել նրան: «Ընդգծել ենք, որ անհրաժեշտ է այդ ընդհանուր բարեփոխումների շրջանակի մեջ կարևոր տեղ տալ բարեփոխումների արդյունքում ավելի զարգացման գործընթաց ապահովելու անհրաժեշտությանը` քաղաքական, տնետսական, անվտանգույթան համակարգի, սոցիալակն երաշխիքների, սոցիալական լարվածության թուլացման և այլ բնագավառներում»:

Հարցին` Արցախում զարգացող այս իրադարձությունները կազդե՞ն Արցախի ներքին անվտանգության վրա, Իշխանյանը շեշտեց, որ Արցախի հանրապետության ներքին կյանքում տեղի ունեցող այս անցուդարձերն ուղղակի փոխկապացկված են Արցախի հիմնահարցին: «Մենք չենք կարող ունենալ անկայուն և լարված ներքին մթնոլորտ և ձգտել հուսալի անվտանգության համակարգի: Մեր անվտանգության ու պաշտպանության համակարգը հուսալի է և երաշխավորված, եթե առկա է ներքին կայունություն, համախոհության մթնոլորտ, քաղաքական հանդուրժողականություն, սոցիալական արդարություն, քաղհասարակություն և նման մի շարք կարևոր բաղադրիչներ, որոնք լրացնում են հենց այդ անվտանգությունն ու պաշտպանությունը»,- ասաց նա:

Իսկ թե արդյոք կարդային փոփոխություններն անցնցում կանցնեն, ըստ Իշխանյանի, ցանկացած փոփոխություն որոշակի ցնցումներ է ենթադրում: «Էական ու լուրջ ցնցումներ չեն առաջանա: Օրեր առաջ տեսանք, որ որոշակի դժգոհությունների ալիք ծագեց ժողովրդի մեջ, ճիշտ է` պատճառներն այլ տեղ էին, բայց, այնուհանդրեձ, շրջանառվող տեսակետները, թե Արցախում ռազմական հեղաշրջում է, ինչ-որ ուժային կառույցների կողմից իշխանությունը վերցնելու փորձեր են և այսպիսի այլ ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը: Ժամեր հետո, երբ կլինեն նշանակումները ավելի հստակություն կմտցվի բարեփոխումների այս գործընթացի մեջ»,- ընդգծեց նա:

Ամփոփելով խոսքը` Իշխանյանը նշեց, որ փոփոխություններն այս հանգրվանում որոշակի մտահոգություններ էին առաջացրել, սակայն նախագահի հետ հանդիպումից հետո այդ մտահոգությունները փարատվել են: «Դեռ կան որոշ մտահոգություններ, որոնք երևի թե հավելյալ քայլերի ու բացատրությունների անհրաժեշտություն են պահանջում: Ուզում եմ շեշտել, որ Դաշնակցության համար կարևոր է` անվտանգության և պաշտպնաության ամուր համակարգը և երկրի ներքին կայունությունը»,- եզրափակեց նա:

Տպել Տպել