ՀՀ առաջին փոխվարչապետը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներին

Այսօր, հուլիսի 17-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով հանդիպել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ, քննարկելու Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հնարավորությունները։

Հանդիպմանը, փոխվարչապետի հետ ներկա էին նաև ՀՀ կառավարության իր գործընկերները և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային մարտահրավերների, սպառնալիքների ու հնարավորությունների հետ կապված հարցեր։ Քննարկման օրակարգում էր նաև Արցախի անվտանգության, Հայոց Ցեղասպանության հարցը, նաեւ Հայ-ամերիկեան քաղաքական, տնտեսական եւ ռազմական հարաբերությունների աշխուժ զարգացման հեռանկարները:

Տպել Տպել