Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Հուլիսի 20-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մասնակցեց 25 քաղաքացի՝ Կոշ, Ոսկեվազ, Սասունիկ, Բյուրական, Կաթնաղբյուր, Ուջան, Մաստարա համայնքներից, Աշտարակ, Թալին եւ Ապարան քաղաքներից, Արագած, Ձորագլուխ, Գեղարոտ, Եղիպատրուշ բնակավայրերից:

Մասնակիցներից 12-ը մարզպետին դիմեց աշխատանքային, սոցիալական, առողջական եւ անձնական բնույթի այլ հարցերով: Ծանոթանալով բարձրացված խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը համապատասխան պարզաբանումներ կատարեց եւ անհրաժեշտության դեպքում հանձնարարականներ տվեց՝ դրանց ընթացք տալու համար:

Մասնակիցներից մեծ մասը դրամական աջակցության դիմում էր ներկայացրել, որոնք նախապես ուսումնասիրվել էին: Ըստ այդմ՝ դրամական աջակցություն ստացավ 17 քաղաքացի:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել