ՀՄԸՄ-ական 16 խմբապետներ բարձրացել են Արարատի գագաթ

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում օրերս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակին միախառնվել են Անթիլիասում գտնվող Նահատակաց մատուռում, Փարիզի, Պոլսի Սկյուտարի գերեզմանատներում ամփոփված ՀՄԸՄ հիմնադիրներ Գրիգոր Հակոբյանի եւ Հովհաննես Հինդլյանի շիրիմներին վառված ջահերը։ Իսկ այդ վայրերից վերցված հողով էլ Ցեղասպանության զոհերի հիշատակի պուրակում տնկվել է եղեւնի:

ՄԻնչեւ վերջին պահը չէր հայտարարվում, որ այդ երեք ջահերին է միանալու նաեւ Արարատի գագաթին վառած կրակը։

Տարբեր երկրների հոմընթմենական 16 խմբապետներ մեծ անակնկալ էին մատուցել եւ բարձրացել Արարատի գագաթ, վառել ջահը, որ հետո հասցնեին Ծիծեռնակաբերդ։

Նրանք ուխտել են հավատարիմ մնալ Հ.Մ.Ը.Մ.-ին, հայրենիքին և շարունակել Հայ Դատի արդար հատուցմանն ուղղված ջանքերը.

«Մենք` Հ.Մ.Ը.Մ.-ական քույրեր-եղբայրներ, կուխտենք միշտ հավատարիմ մնալ Հ.Մ.Ը.Մ.-ի նպատակներուն, անկախ հայրենիքի պետականության, անոր դրոշին, զինանշանին և հզոր բանակին: Կուխտենք այս վայրեն` Արարատի լեռան ստորոտեն, ամբողջ աշխարհին հիշեցնել, որ մենք հավատավոր առաջնորդներն ենք Մեծ Եղեռնի սերունդներուն և ուխտյալ զինվորները` մեր նահատակներու արդար դատին: Կուխտենք մեր բոլոր ուժերով պայքարիլ` ապահովելու համար հայրենյաց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: Կուխտենք»:

Հիշեցնենք, որ թուրք ոստիկանները փորձել էին խոչընդոտել Հ.Մ.Ը.Մ.-ականների աղոթքին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, սակայն համառ «դիմադրությանն» արժանացած ոստիկաններին այդպես էլ չէր հաջողվել հասնել իրենց նպատակին:

Տպել Տպել