1200 սկաուտների մասնակցությամբ Գյումրիում բացվեց Վահան Չերազի արձանը

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի առիթով համա.Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակմանը մասնակցելու համար Հայրենիք ժամանած 1200 սկաուտներ հուլիսի 24-ին այցելեցին Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրի:

Գյումրիի Վարդանանց հրապարակում, հարյուրավոր սկաուտների մասնակցությամբ, կայացավ Հ.Մ.Ը.Մ.-ի ռահվիրա Վահան Չերազի արձանի բացումը:

Հայ հասարակական-քաղաքական գործիչ, հայտնի մարզիկ, Հայաստանում սկաուտության հիմնադիրներից Վահան Չերազը 1920-1927 թթ. զբաղվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հավաքագրմամբ և խնամակալությամբ, հիմնել սկաուտական և մարզական խմբեր Գյումրիում: Նա գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումների տարիներին:

Արձանի բացմանը ներկա էին Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հոգևոր հայրեր, Համաշխարհային սկաուտական շարժման ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչը, Վահան Չերազի դուստրը` Բյուրակն Չերազը, թոռներից` Ավետիք Իշխանյանը, Հ.Մ.Ը.Մ-ի կենտրոնական և շրջանային վարչությունների անդամներ, ինչպես նաև քաղաքացիներ:

Վահան Չերազի արձանի բացումից առաջ կայացավ սկաուտական քայլերթը` շեփորախմբի գլխավորությամբ:

Մանրամասները՝ Թամար Գասպարյանի տեսանյութում։

Տպել Տպել