Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամներին

Օգոստոսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Ֆրանիսայից Արցախ ժամանած ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամներին։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանը:

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Արցախի դիրքորոշումը։

Արտաքին գործերի նախարարը պատասխանել է նաև հյուրերի հարցերին։

Տպել Տպել