ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Քերիի առաջադրումը. Հայերի դիրքերը կամրապնդվեն

ANCAԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի արտաքին քաղաքականության ղեկավար է նշանակել Մասաչուսեթսից սենատոր Ջոն Քերիին: Նա հայտնի է հայամետ երկարամյա գործունեությամբ:

Ջոն Քերիին մինչ այս զբաղեցնում էր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ենթադրվում է, որ պետքարտուղար դառնալուց հետո Կոնգրեսում Քերիի նախկին պաշտոնը կզբաղեցնի հայամետ իր դիրքորոշմամբ հայտնի մեկ այլ կոնգրեդական Ռոբերտ Մենենդեսը:

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատը ողջունել է պետքարտուղարի պաշտոնում Քերիին նշանակելու նախագահի որոշումը: Վաշինգտոնի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօերն Արամ Հմաբարյանը նշել է, որ իրենք շարունակելու են սենատոր Քերիի հետ իրենց կառուցողական աշխատանքը՝ հիմա արդեն իր նոր պաշտոնում՝ փորձելով նրա օգնությամբ վերացնել ամերիկյան արտաքին քաղաքականության վրա թուրքական ճնշումները Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում:

Ենթադրվում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայիս ղեկավար Հիլարի Քլինթոնը հաջորդ ամիս կլքի պետծառայությունը: Նա բազմիցս էր ցանկություն հայտնել հեռանալու՝ վկայակոչելով իր չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի թեկնածությունը պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից: Սենատում թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցությունների սենատորները, ավելի վաղ հայտարարել էին, որ գրեթե միաձայն պաշտպանում են Վիետնամի պատերազմի վետերան, 69-ամյա Քերիի թեկնածությունը:

Տպել Տպել