Կսատարի՞ ՀՅԴ-ն որեւէ թեկնածուի, թե՞ ոչ

ArsenH «Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն ժողովը Գերագույն մարմնին լիազորել է հետեւել ընտրարշավին եւ հարկ եղած դեպքում հայտարարությամբ հանդես գալ», -ասել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Ըստ նրա` դեկտեմբերի 25-ին, երբ կայացավ Գերագույն ժողովը, պարզորոշ չէր, թե ովքեր կգրանցվեն նախագահի թեկնածու, ինչպիսին կլինի ընտրարշավը, դրա համար էլ այդ ժամանակ նման լիազորություն չի տրվել:

«Երբ քարոզարշավը սկսվի, նախընտրական ծրագրերը ներկայացնեն, կազմակերպեն քարոզարշաքվը, հարկ եղած դեպքում կհայտնենք մեր դիրքորոշումը, եւ կարծում եմ, որ կհայտնենք»,- ասել է ՀՅԴ ԳՄ անդամը: Հնարավոր է, որ որեւէ մեկին չսատարելու վերաբերյալ դիրքորոշում հայտնեն, հնարավոր է սատարեն որեւէ թեկնածուի, բացառությամբ` իշխանության թեկնածուի:

Ըստ Արսեն Համբարձումայնի` ներկա ընթացքը նկատի ունենալով` ամենայն հավանականությամբ, կլինի առաջին տարբերակը` որեւէ մեկին չսատարելը, որովհետեւ սատարելը ինքնանպատակ չէ, եթե մասնակցում է ընդամենը մասնակացության համար, որեւէ էական փոփոխություն մեր երկրի եւ հասարակության կյանքում առաջ չի բերելու, բնականաբար մեր սատարելը դառնում է անիմաստ:

Եթե ինչ-ինչ գործընթացներ լինեն, օրինակ` առաջադրված թեկնածուների միավորման գործընթաց կամ լուրջ նախընտրական պայքար, մրցակցային վիճակ եւ այդտեղ մեր մասնակցության պարագայում հնարավոր կլինի էական բան փոխել,այդ պարագայում հնարավոր է դիրքորոշման փոփոխություն, բայց այսօր գոնե մենք այդպիսի բան չենք տեսնում»,- հավելել է Արսեն Համբարձումյանը:

Տպել Տպել