ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Օբամային կոչ է արել մինչեւ Ապրիլի 24-ը հանդիպել հայ համայնքի ղեկավարների հետ

ANCA
ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը այսօր շնորհավորական ուղերձ է հղել նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի երկրորդ երդմնակալության կապակցությամբ և կոչ է արել վերսկսել հարաբերությունները ամերիկահայերի հետ և մինչև Ապրիլի 24-ը հանդիպել համայնքի ղեկավարների հետ։

«Մենք շնորհավորում ենք Ձեզ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ողջունում Ձեր երդմնակալությունը և ԱՄՆ-ի երկու միլիոն հայերի անունից վերահաստատում մեր հետաքրքրվածությունը՝ աշխատելու Ձեր վարչակազմի հետ»,- ասված է նամակում։

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նաև էլեկտրոնային նամակների արշավ էր սկսել՝ Օբամային հարցնելու, թե արդյոք ե՞րբ է կատարելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը։

Նամակային արշավի մասնակիցները նախագահին հիշեցրել են, որ սենատոր եղած տարիներին նա հաստատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական ճշմարտությունը հաստատելու անհրաժեշտությունը։

Տպել Տպել