«Ակտիվիզմի ուղեցույց» եւ «Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ»

20130129-HMF-2

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը, որն աչքի է ընկնում տարբեր հիմնահարցերում երիտասարդների աջակցությամբ, իր դերակատարումն ունեցավ երիտասարդ փորձագետների` բնապահպանական թեմայով ուսումնասիրությունների ստեղծման գուրծում:

«Հրայր Մարուխեան» հիմնադրամի և «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ լույս են տեսել «Ակտիվիզմի ուղեցույց» և «Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» ուսումնասիրությունները, որոնք հեղինակների կողմից ներկայացվելուց հետո լայն քննարկման արժանացան հրավիրված կլոր սեղանի ժամանակ:

Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և կառավարության համապատասխան վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք բնապահպանական ՀԿ-ներ և բնապահպան ակտիվիստներ:

Երկու հետազոտությունների հեղինակներն են երիտասարդ փորձագետներ Դավիթ Շինդյանը և Գրիգոր Ջանոյանը:

«Ակտիվիզմի ուղեցույց» ուսումնասիրությունը շոշափում է մի շարք հիմնախնդիրներ, որոնք առնչվում են բնապահպանության ոլորտին: Հետազոտության մեջ ներկայացվում են բազմաթիվ առաջարկներ, որոնք գործնականում բարձրաձայնվել են բնապահպան ակտիվիստների և համապատասխան պետական մարմինների կողմից:

«Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» հետազոտությունը վեր է հանում գործող բնապահպանական օրենսդրության մեջ առկա բացթողումները, ուսումնասիրում ոլորտում առկա հիմնախնդիրներն ու արձանագրված հաջողությունները:

Ուսումնասիրությունների ստեղծման գործում նշանակալի դեր ունեցող «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը yerkir.am-ի հետ զրույցում կարևորեց հետազոտություների ստեղծման գործում երիտասարդ փորձագետների ներգրավվածությունը, քանի որ համարում է, որ նոր սերունդը մեր լույսի և հույսի ապագան է:

Տպել Տպել