Մենք վստահ ենք, որ մեր ճիշտ դիրքորոշումը վաղը ավելի տեսանելի կդառնա

ԱղվանՎԱյսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է ՀՅԴ-ն կողմնորոշելու իր ընտրազանգվածին:

Ըստ Աղվան Վարդանյանի՝ թեեւ իրենք թեկնածու չեն առաջադրել դա չի նշանակում, որ այս ընթացքում ՀՅԴ-ն ձեռքները ծալած նստել է եւ քաղաքական գործընթացներից դուրս է. «Ընդհակառակը մեզ համար այսօր շատ բարենպաստ, նպաստավոր իրավիճակ է եւ մենք շատ ինտենսիվորեն զբաղվում ենք քաղաքականությամբ, հանդիպումներ ենք ունենում մեր ընկերների հետ, քննարկումներ ենք ունենում, ներկայացնում ենք այսօրվա քաղաքական իրավիճակը եւ թե ինչ է հնարավոր, որ լինի ընտրություններից հետո եւ մենք վստահ ենք, որ մեր ճիշտ դիրքորոշումը վաղը ավելի տեսանելի կդառնամենք վստահ ենք, որ մեր ճիշտ դիրքորոշումը վաղը ավելի տեսանելի կդառնա»:

Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ հրապարակային հայտարարությամբ դիմելու են ընտրողներին, որն ամենայն հավանականությամբ կլինի ընտրության օրվանից մի քանի օր առաջ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը եւս մեկ անգամ նշել է, որ իրենք բացառել եւ բացառում են, որ կսատարեն իշխանության թեկնածուի օգտին քվեարկելուն:

Ինչ վերաբերում է պրն Հայրիկյանի քարոզարշավը հետաձգելու որոշմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է,- «Քարոզարշավը հետաձգելու՝ պրն Հայրիկյանի որոշումն իր որոշումն է, որեւէ վերաբերմունք մենք չունենք: Այս ընտրությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտի է, որեւէ բան կախված չէր պրն Հայրիկյանի որոշումից, գուցե ինչ որ բան իր անձնականի, իր վարկանիշի հետ կախված էր, բայց մեծ հաշվով ընտրությունների արդյունքը կանխորոշված էր»:

ՀՅԴ պատգամավորը կեսկատակ-կեսլուրջ նշել է, որ Սահմանադրության մեջ բացի անհաղթահարելի խոչընդոտ ձեւակերպումից պետք է ավելացնել նաեւ «անսպասելի խթան» տերմինը, երբ ինչ որ միջադեպ կարող է նպաստել այս կամ այն թեկնածուի շուրջ շատ ավելի մեծ ուշադրության եւ վարկանիշի «կտրուկ» փոփոխության:

«Որեւէ բան չի փոխվելու, որեւէ բան չի լինելու՝ չնայած խթանին, ամեն ինչ տեղավորվում է սահմանված չափանիշների մեջ»,-հավելել է Աղվան Վարդանյանը:

Տեսակետը, որ մահափորձի ետեւում կարող են կանգնած լինել ընտրություններին չմասնակցող ուժերը՝ խանդից ելնելով, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը ապուշություն է որակել, որոշ մարդկանց կիսաքաղաքական մտածողության արդյունք: Ընտրությունները, ըստ Աղվան Վարդանյանի, ունեն երկու շատ յուրօրինակ հատկություն՝ ավարտվում են եւ յուրաքանչյուրի թղթի վրա գրվում է իր տոկոսը եւ երկրորդ՝ ընտրությունները ավարտվում են եւ սկսվում է երկրորդ շրջանի, որի ժամանակ էլ ՀՅԴ-ն կխոսի:

Այն դիտարկմանը, թե հասկանալի է Հայրիկյանի պահվածքը, երբ նախ հայտարարում էր, որ ռուսներին է կասկածում մահափորձի հարցում, իսկ հիմա էլ ասում է, թե ներքին ուժերին է կասկածում: «Պարույր Հայրիկյանը ցնցում տարած, շոկի մեջ գտնվող մարդ է եւ կարող է ամենահակասական եւ ամենատարբեր տեսակետներ հայտնել»,-ավելացրել է Աղվան Վարդանյանը:

Տպել Տպել