«Մեծ եղեռն» արտահայտությունը մենք էլ ենք գործածում, բայց ոչ «ցեղասպանություն» բառից խուսափելու համար

Կիրո Սերժ Սարգսյանի գնահատականը սխալ է, որովհետև Բարաք Օբաման «Մեծ եղեռն» է ասել՝ խուսափելու համար «ցեղասպանություն» ասելուց:

iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ երեկ արած հայտարարությունը, թե «եղեռն» և «ցեղասպանություն» բառերը նույնն են:

«Միգուցե մեր ոչ ճիշտ շեշտադրումների պատճառով ԱՄՆ նախագահն արտասանեց «Մեծ Եղեռն» բառը, բայց ոչ թե իր գրասենյակում, այլ երկրի խորհրդարանում: Այնպես որ՝ եթե նա ասեր ցեղասպանություն, էլի դժգոհելու էինք, թե ինչու 2 անգամ չասեց: 100-րդ տարելիցով մենք չենք ավարտելու ճանաչման գործընթացը: 2015-ը շատ էական ու կարևոր հանգրվան է, բայց մենք պայքարելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Ճիշտ է, «Մեծ եղեռն» արտահայտությունը մենք էլ ենք գործածում, բայց ոչ «ցեղասպանություն» բառից խուսափելու համար, որը միջազգային իրավունքի համաձայն՝ սահմանում է մարդկության դեմ իրականացվող հանցագործությունը»,- ասաց Մանոյանը:

«1ԼՈՒՐ»

Տպել Տպել