Այսօր արցախյան մերօրյա վերածննդի 25 ամյակն է

Արցախ25 Ուղիղ 25 տարի առաջ այս օրը` փետրվարի 13-ին առավոտյան ժամը 10:00-ին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի եւ գյուղատնտեսական տեխնիկումի ուսանողությունը, Ստեփանակերտի Կոնդեսատորների գործարանի աշխատակազմը եւ հազարավոր այլ քաղաքացիներ, երթով քայլել են դեպի Լենինի անվան հրապարակ, պահանջելով <<Միացում մայր Հայաստանին>>: Այդ օրը ավելի քան 7000 մարդ հավաքվել էին Լենինի հրապարակում` սկիզբ դնելով արցախահայության , այնուհետեւ ողջ հայության մերօրյա վերածննդին` հրապարակն էլ այդ օրվանից կոչվեց Վերածննդի հրապարակ:

Այսօր, 25 տարի հետո 1988 թ. փետրվարի 13-ից, Ստեփանակերտի` արդեն Վերածննդի հրապարակում հավաքվել էր Արցախյան շարժման միրջուկը:

Նրանք պարզապես այսօր հավաքվել էին պատմական վայրում իրար բարեւելու, հիշելու պատմական պահը:

Այսօր ժամը 12:30-ին Արցախի պետական համալսարանի շենքի բակից, /նախկին մանկավարժական ինստիտուտ/ սկսվելու է երթ դեպի Վերածննդի հրապարակ` ի նշան եւ ի հարգանք եւ ի շարունակություն Արցախյան շարժման, հայության վերածննդի:

Տպել Տպել