ԱՄՆ նոր պետքարտուղար ավելի բաց կլինի հայ համայնքի դիրքորոշումը լսելու հարցում

Քերի-Քլինթոն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո Ջոն Քերրին սկսել է հանդես գալ այնպես, ինչպես ասում է նախագահ Բարաք Օբաման:

Իհարկե, ինչ–որ առումով դա հասկանալի է, ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Սակայն չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ ներկայիս պետքարտուղարը ավելի մոտ էր հայ համայնքին, քան նրա նախորդը: Ջոն Քերրին ավելի հասանելի կլինի հայերի համար: Սա, իր հերթին, կարող է նշանակել, որ շնորհիվ հայկական տեսակետի մասին իրազեկվածության, պետքարտուղարը հնարավորութուն կունենա կողմնորոշել, ճիշտ խորհուրդներ տալ երկրի նախագահին»,-նշել է Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով` նույնը չէր կարելի ասել Հիլարի Քլինթոնի մասին, որի հանդիպումները սահմանափակվում էին միայն հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նոր պետքարտուղարն ավելի բաց կլինի հայ համայնքի դիրքորոշումը լսելու հարցում: «Իսկ թե դա ինչպիսի պրակտիկ գործողությունների կհանգեցնի` առայժմ հայտնի չէ»:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին՝ ԱՄՆ-ը բավականին հավասարակշռված մոտեցումով է հանդես գալիս, ասել է Կիրո Մանոյանը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ նրանց դիրքորոշման փոփոխությամբ:

«ԱՄՆ-ը կարող է ինչ-ինչ քայլեր ձեռնարկել` ուղղված Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը, սակայն չեմ կարծում, որ ԱՄՆ-ն այնքան կհակասի ինքն իրեն, որ հրաժարվի ժողովուրդների ինքնորշման սկզբունքից»,-նշել է նա:

Ըստ Մանոյանի, չնայած որ ԱՄՆ-ը հաճախ չի խոսում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին` բոլոր երեք` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորշման սկզբունքները միասին հիշատակելով, դա արդեն բավականին հավասարակշռված մոտեցում է նրանց կողմից:

Տպել Տպել