Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծում անհրաժեշտ փոփոխություններ չեն մտցվել

հուշարձան «Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին» նոր օրինագծում, որը ներկայացված է Ֆրանսիայի Ազգային ժողովի քննարկմանը, փոփոխություններ չեն մտցվել, ինչը հիմք կհանդիսանա, որ երկրի Սահմանադրական խորհուրդն այն կրկին հակասահմանադրական ճանաչի,ասել է ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

Նոր օրինագծի հեղինակը կրկին «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն է, ով նախորդ տարի նմանատիպ օրինագիծ էր նախաձեռնել: Օրինագիծը նախկինի պես մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրոյի տոգանք է նախատեսում ցեղասպանությունները, այդ թվում Հայոց ցեղասպանությունը, հերքելու համար:

Ըստ Վարժապետյանի `Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է, որ երկրի կառավարությունը նոր օրինագիծ կմշակի «Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին» եւ կներկայացնի Ազգային ժողովի քննարկմանը: «Մենք սպասում ենք խոստման կատարմանը»:

Տպել Տպել