Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կողմերին կոչ է անում չապակայունացնել տարածաշրջանը

201302-Akhalkalak

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սամցխե-Ջավախք տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այն է` իշխող «Վրացական Երազանք» կոալիցիայի ակտիվիստների եւ «Միացյալ Ազգային Շարժման» կողմնակից Ախալքալաքի շրջանի պաշտոնյաների կողմից կազմակերպված հանրահավաքները, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կողմերին կոչ է անում չապակայունացնել տարածաշրջանը եւ առաջնահերթությունը տալ տարածաշրջանում առկա հրատապ մի շարք խնդիրների լուծմանը:

Խորհուրդը նաեւ դիմում է Ջավախքի ազգաբնակչությանը լինել կազմակերպված, չտրվել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններին, քանզի տարածաշրջանի կայունությունը խախտելը չի բխում մեր ազգաբնակչության շահերից:

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ
ք. Ախալքալաք, 18.02.2013թ.

«Ա-ԻՆՖՈ»

Տպել Տպել