ՀՅԴ երիտասարդական թեւի անդամները փորձում են կասեցնել ադրբեջանական քարոզչական գործողությունները Փարիզում

Ֆրանսիա
ՀՅԴ երիտասարդական թեւի անդամներն այս պահին Փարիզում բուկլետներ են բաժանում համերգային դահլիճում, որտեղ տեղի է ունեում Ֆրանսիայի ադրբեջանական համայնքի կողմից կազմակերպած «Խոջալուի ողբերգությանը» նվիրված համերգը:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

Նրա խոսքով, ադրբեջանցիները դասական երաժշտության համերգ էին կազմակերպել, որում հանդես էին գալիս ադրբեջանցի արվեստի գործիչներ, ինչպես նաեւ մեկ ֆրանսիացի, ով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսապանատան աշխատակից է. «Դահլիճում հիմնականում ֆրանսիացիներ են, որոնք միաժամանակ երկու տարբեր տեղեկատվություն կունենան` հայկական եւ ադրբեջանական, եւ իրենք արդեն կարող են դատել այս կամ այն կողմի ճշմարտացիության մաիսն»:

Սակայն, ըստ Վարժապետյանի, Ֆրանսիայի հայ համայնքը դրանով չի բավարարվի, եւ արդեն փետրվարի 26-ին, 27-ին եւ 28-ին մտադիր է մի շարք կարեւոր միջոցառումներ անցակացնել` նվիրված սումգայիթյան ջարդերի տարելիցին:

Մասնավորապես, փետրվարի 27-ին ՀՅԴ երիտասարդական թեեւը պիկետ կանցկացնի Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ, փետրվարի 28 –ին նույն վայրում նաեւ բողոքի ակցիա տեղի կունենա:

Բացի այդ, Ֆրանսիայի խորհրդարանում նախատեսվում են հայ համայնքի ներկայացուցիչների, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, ինչպես նաեւ ԼՂՀ ներկայացուցչի ելույթները:

«ՆՅՈՒԶ»

Տպել Տպել