Արմեն Ռուստամյանը «Ժառանգության» ծրագիրը դեռ հստակ չի տեսնում

Armen111ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժառանգության» շուրջ համախմբված շարժումը համարում է ժողովրդի իշխանությունը հաստատելու, բոլորի շարժումը:

Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն թերահավատորեն էր մոտենում ընդդիմության հնարավոր համախմբմանը, պարոն Ռուստամյանը հերքեց, ասաց՝ լավ կարդացեք մեր բոլոր հայտարարությունները. «Լավ հիմք ենք դրել, որի հիման վրա պետք է շարունակվի, ինչ էլ լիներ ընտրությունների արդյունքները: Մենք չէինք կասկածում, որ արդյունքները կանխորոշված են լինելու, ինչպես եղավ: Կեղծ ընտրություններն են միշտ էլ կանխորոշվում, նորմալ ընտրություններն է, որ հնարավոր չէ կանխորոշել»:

Պայքարի ձեւը պարոն Ռուստամյանը տեսնում է ժողովրդի համախմբման, հստակ ծրագրով ու հստակ քայլերով շարունակելու մեջ:

Հարցին, թե տեսնո՞ւմ է «Ժառանգության» ծրագիրը, ասաց. «Հստակ ծրագիրն այն է, որ շարժումը պետք է ձեւավորվի: Ես առայժմ սկզբի փուլում եմ տեսնում այս ամենը: Ցանկացած շարժում հախուռն ընթացքով չի կարող արդյունքի հասնել, պետք է կազմակերպված պայքարի վերածվի»:

Նրա խոսքերով, իշխանությունների ուզածը շարժումը մարելն է, բայց իրենք այնպես պետք է անեն, որ այդպես չլինի. «Պետք է այնպես անել, որ շարժումը թափ առնի: Տարբեր մեխանիզմներ կան, մենք էլ մեր փորձն ունենք: Մեր նախորդների սխալները չկրկնելով՝ կարող ենք այս անգամ այնպիսի շարժում իրականացնել ու հաջողել, որ այդ շարժումը օր օրի մեծ թափ առնի»:

Նա ասաց, որ շարժման նպատակը՝ ժողովրդի իշխանությունը հաստատելն է. «Ոչ մեկ իշխանությունը հեշտ ու հանգիստ չի զիջում, պահանջելով է: Կան դեպքեր, երբ ճնշումն այն աստիճանի է մեծանում, որ ստիպված են զիջում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՌԱՎՈՏ

Արմեն Ռուստամյան. Շարժումը պետք է ձևավորվի

ArmenR ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀՅԴ՝ հանրահավաքներին միանալու շարժառիթը շատ հստակ է: «Սա ընտրական իրավունքի պաշտպանության շարժում է, սա ժողովրդի իշխանությունը հաստատելու շարժում է, սա բոլորի շարժումն է»,- ասաց Ռուստամյանը:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն չէր կասկածում, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված էին լինելու: «Տեսաք ինչ եղավ, որովհետև կեղծ ընտրությունները միշտ էլ կանխորոշվում են: Էդ նորմալ ընտրություններն են, որ հնարավոր չէ կանխորոշել: Մենք միշտ էլ ասել ենք, որ պայքարը շարունակվելու է: Եթե դուք վերընթերցեք մեր հայտարարությունները, այնտեղ միշտ օպտիմիզմը գերակա է»,- ասաց նա:

ՀՅԴ գործչի խոսքով՝ հստակ ծրագիրն այն է, որ շարժումը պետք է ձևավորվի: Առայժմ, նրա խոսքով, սկզբնական փուլ է: «Դա լուրջ և երկարատև աշխատանք պահանջող հարց է, բոլորի ջանքերը պետք է գումարվեն, լուծումները գտնենք համատեղ: Ցանկացած շարժում հախուռն ընթացքով չի կարող արդյունք տալ: Դա պետք է կազմակերպված պայքարի վերածվի»,- ասաց նա: Ռուստամյանը նաև հավելեց, որ ՀՅԴ մարզային կառույցների անդամները մարզերում մասնակցելու են Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:

Հարցին, թե արդյոք այս շարժումը չի մարի, Արմեն Ռուստամյանը պատասխանեց,. «Մեզնից է կախված, մենք պիտի էնպես անենք, որ չմարի: Իշխանությունների ուզածն է, որ դա մարի: Մենք պետք է հասկանանք, որ պետք է ամեն ինչ անել, որ շարժումը ոչ թե մարի, այլ թափ հավաքի»:

Նա նշեց, որ աշխարհում նման շարժումների ձևավորման և իրականացման բազմաթիվ փորձեր ու ձևեր կան: Ըստ նրա՝ մենք էլ ունենք մեր փորձը: Արմեն Ռուստամյանը նշեց, որ այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր երկարատև պայքարի փորձ ունեն, միավորվելով լուծումներ կարելի է գտնել: Նա նշեց, որ ամենակարևորը՝ չպետք է կրկնել նախորդ սխալները, որպեսզի պայքարը թափ հավաքի՝ միաժամանակ մնալով սահմանադրական և օրինական շրջանակներում:

«Դա վաղ թե ուշ առաջացնելու է իշխանության կողմից քայլեր, որ իրենք դուրս գան օրենքի և սահմանադրության շրջանակներից, և այդ ժամանակ արդեն խնդիրները կտեղափոխվեն այլ դաշտ»,- նշեց նա՝ հավելելով, որ գլխավոր նպատակը հետևյալն է՝ հաստատել ժողովրդի իշխանություն:

«ԼՐԱԳԻՐ»

Դաշնակցությունը կմասնակցի մարզային հանրահավաքներին

armԱզատության հրապարակում հանրահավաքից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը անդրադարձավ Աշտարակ-Վանաձոր-Գյումրի հետագծով հանրահավաքների անցկացման նախաձեռնությանը: Նա հաստատեց ՀՅԴ մասնակցությունը՝ նշելով. «Իմ ներկայությունը այդտեղ բոլորովին պարտադիր չէ, Դաշնակցությունը նաև մարզերում է, և մեր մարզային կառույցները, բնականաբար, կապահովեն այդ մասնակցությունը»:

qve.am

Տպել Տպել