ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը «պատմական վեճ» որակած ԱԳ նախարար Բոբ Քարրին

logo-AVSRAL ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը դատապարտում է այդ երկրի Արտաքին գործերի նախարար Բոբ Քարրի` Հայոց ցեղասպանությունը «պատմական վեճ է» հայտարարությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, արտգործնախարարը Լոյի ինստիուտում ելույթի ժամանակ Հայոց ցեղասպանությունը անվանել է «պատմական վեճ»` հայտարարելով, որ «որպես կառավարություն` դիրքորոշում չունեն այդ հարցի վերաբերյալ»:

Բոբ Քարրի այս քայլը խորին հիասթափություն է պատճառել ավստալիահայությանը: Դեռևս 1997 թվականին ներկայիս արտգործնախարարն իր նվիրվածությունն էր ցուցաբերել Ավստարլիայի հայ համայնքին` միջնորդություն ներկայացրելով Նոր Հարավային Ուելսի խորհրդարան և կոչ անելով Ավստրալիայի դանշնային կառավարությանը հետևել իր օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Այս երկրում մենք երբեք չենք մոռանում` ինչ է պատահել հայերին 1915-1923 թվականների ընթացքում: Եկեք հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ժամանակին նշել էր Քարրը:

ՀՅԴ Ավստալիայի Հայ դատի հանձնախումբն արտգործնախարարին նաեւ նամակներով կոչ է արել վերադառնալ իր նախկին համոզմունքներին: «Այժմ զբաղեցնելով արտգործնախարարի պաշտոնը, կարծես չափազանց դժվար եք համարում հետամուտ լինել այս հարցին: Դուք ոչ միայն որոշել եք, որ կառավարությունը չի ցանկանում «դիրքորոշում ունենալ» այս հարցի շուրջ, այլև միացել եք Հայոց ցեղասպանությունն ուրացողների խայտառակ քաղաքականությանը` Հայոց ցեղասպանությունը որակելով «պատմական վեճ»,- նշվում է նամակում, որը տարածելու կոչ է անում Հայ դատի հանձնախումբը:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել