Ֆրանսիայի արտգործնախարարությունը դատապարտել է Ազգային ժողովում ադրբեջանցիների սանձազերծած միջադեպը

արգործնախարարությունՖրանսիայի արտգործնախարարությունը դատապարտել է նախօրեին երկրի Ազգային ժողովում «Սումգայիթի դեպքերը 25 տարի անց. ներկա իրավիճակը և ապագա հեռանկարները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար» խորագրով միջոցառման ժամանակ ադրբեջանցի սադրիչների կողմից հրահրված միջադեպը:

«Մենք ցավում ենք պատահարի համար և դատապարտում ենք փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած բռնությունը: Ֆրանսիան հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության ճանապարհով և, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան վերահաստատում է իր ստանձնած պարտավորությունները` Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ», – «AFP»-ի հաղորդմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Ֆիլիպ Լայոն:

Հիշեցնենք, վերանոշյալ միջոցառման ժամանակ ներկաների կողմից Սումգայիթյան ջարդերի զոհերին մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի պահին, դահլիճում մինչ այդ աննկատ գտնվող երկու ադրբեջանցի երիտասարդ սադրանքի փորձ էին նախաձեռնել, հրաժարվելով հոտնկայս հարգել սումգայիթյան զոհերի հիշատակը, այնուհետև ագրեսիվ հայտարարություններ հնչեցրել կազմակերպիչների հասցեին:

Միջոցառուման կազմակերպիչների կողմից ադրբեջանական սադրանքը կանխվել էր, իսկ հրահրիչները հանձնվել խորհրդարանի անվտանգության աշխատակիցներին: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությամբ, միջադեպի ժամանակ ադրբեջանցի ակտիվիստներն իբր ծեծի են ենթարկվել ու լուրջ վնասվածքներ ստացել:

«ՊԱՆՈՐԱՄԱ»

Տպել Տպել