Չստեղծել սպառնալիք Արցախի անվտանգության համար

արթուր-աղաբեկյան Վերջերս Արցախի հեռուստատեսությունը հարցազրույց էր անցկացրել Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: Հարցազրույցի ընթացքում, անդրադարձ էր եղել նաեւ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանարահավաքներին:

Արթուր Աղաբեկյանը մտահոգություն էր հայտնել տվյալ զարգացումների մեջ վտանգ տեսնելով Արցախի համար, որն էլ տեղի տվեց բազմաթիվ մեկնաբանությունների:

Մարտի 10-ին Երկիր Մեդիայի «Երկրի շաբաթը» հաղորդաշարը հյուր էր հրավիրել Արթուր Աղաբեկյանին: Զրույցի ընթացքում խոսվեց Արցախի հեռուստատեսությամբ հեռարձակված վերոհիշյալ հարցազրույցի մասին:

Տեսանյութում Արթուր Աղաբեկայնի հատվածը մաս է կազմում ներկայացվող ընդհանուր հաղորդմանը:

Տպել Տպել