Հայ դատի հաձնախումբը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ- ամերիկյան հարաբերությունների առաջնահերթությունները

Միշել Հակոբյանը

Միշել Հակոբյանը

ԱՄՆ Հայ դատի հաձնախմբի Արևելյան ափի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը Վաշինգտոնում հանդիպել է կոնգրեսականների հետ և քննարկել ԱՄՆ-ի գերակայությունները` կապված Հայաստանի հետ: Ինչպես «Արմեպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ ԱՄՆ մասնակցությանը վերջ տալու հարցը: «Այս հանդիպումներն ավելի ամրապնդեցին Հայոց ցեղասպանության խնդրի արդարացի լուծման անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հակոբյանը հանդիպել է Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի, Օհայոյի, Միչիգանի, Նյու Յորքի, Ֆլորիդայի, Մասաչուսեթսի ու Վիսկոնսինի նահանգների օրենսդիր գրասենյակների հետ` շարունակելով ակտիվացնել շփումները Արևելյան շրջանի կոնգրեսակաների հետ: Հակոբյանը հանդիպումներում կարևորել է նաև այն դերը, որ Միացյալ Նահանգները կարող է ունենալ ԼՂՀ ճանաչման և Արդբեջանի հակահայկական ագրեսիայի կասեցման հարցում: Գործադիր տնօրենը նաև քննարկել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության հարցը` ներկայացնելով ավելի վաղ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի օրենսդիր գործերի տնօրեն Րաֆիի Քարակաշյանի կողմից նախանշված առևտրային գերակայությունները:

«ԱՐՄԵՊՐԵՍ»

Տպել Տպել