ՀՅ Դաշնակցությունը Հանրապետականին առաջարկում է խոհեմ լինել եւ անցնել արմատական փոփոխությունների

Աղվան3Արտահերթ նստաշրջանին քվեարկելու համար Հանրապետականը Ազգային Ժողովի մյուս խմբակցություններին փաստաթղթով առաջարկել է հանդուրժողականություն եւ համախմբում։

«Մենք ծանոթացանք եւ մեր տեսակետը հայտնեցինք, որ այս բովանդակությամբ, այս տեքստով մեզ համար անընդունելի է, սա որեւէ հարցի պատասխան չի տալիս»,- ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Աղվան Վարդանյանն ասում է, որ Դաշնակցությունը կողմ է Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանին, սակայն ավելի լուրջ օրակարգով ՝ ընտրական օրենսգրքի բարեփոխում մեկ տարում, սահմանադրական փոփոխություններ երկու տարում եւ երրորդ տարում՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ

«Ընդամենը էնտեղ մի տարի կմնա այս խորհրդարանի ժամկետների ավարտը, բայց մենք երկիրը կդնենք իրական փոփոխությունների հուն»,- ասում է նա։

Աղվան Վարդանյանն իշխանություններին առաջարկում է նաեւ ընդդիմությանը տալ վերահսկող պաշտոններ, կառավարողը կկառավարի, վերահսկողը նրան կվերահսկի.

«Այդ ժամանակ ընդդիմությունը ամեն ինչ կանի, որ դուք լավ աշխատեք, դուք ամեն ինչ կանեք, որ լավ աշխատեք, որպեսզի ընդդիմությունը չկարողանա ձեզ փաստի առաջ կանգնեցնել»։

Դաշնակցությունը վաղուց է իր առաջարկները փոխանցել Հանրապետականին։ Հենց դրանից հետո են հանրապետականները առաջարկել բավարարվել միայն հանդուրժողականության եւ համախմբման մասին կոչերով . «Եթե նույնիսկ Աստված չանի այս շարժումը մարի, միեւնույն է վաղը մյուս օրը այս խնդիրները չեն լուծվի»

Դաշնակցությունը Հանրապետականին առաջարկում է խոհեմ լինել եւ անցնել արմատական փոփոխությունների։ Անձամբ Աղվան Վարդանյանը դա կողջունի։

a1plus.am

Տպել Տպել