Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ ֆինանսների նախարարից պահանջում է Հայաստանի հետ հարկային նոր համաձայնագիր կնքել

Ջեյքոբ ԼյուինԱմերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը նամակով դիմել է Միացյալ Նահանգների ֆինանսների նորանշանակ նախարար Ջեյքոբ Լյուին` խնդրելով վերանայել նախագահ Օբամայի վարչակազմի վերաբերմունքը` կրկնակի հարկման խնդրի շուրջ:

Ինչպես «Արմենպերս»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, Խաչիկյանն ընդգծել Հայաստանի հետ կրկնակի հարկումից խուսափելու նոր համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը: Այդ ոլորտը կարգավորվում է 1973 թվականին Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջեւ կնքված մի պայմանագրով, որն ամենևին չի համապատասխանում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության ներկայիս տնտեսական հարաբերություններին: Հայ դատի հանձնախումբը պնդում է, որ հարկային նոր համաձայնագիրը կհաղթահարի ամերիկյան ներդրողների անորոշությունը հնարավոր ծախսերի և նոր ռիսկերի վերաբերյալ:

Ֆինանսների նախարարության հետ տարվող աշխատաքներին զուգահեռ Հայ դատի հանձնախումբը աշխատում է նաև ԱՄՆ առաջնորդների հետ մի շարք կարևորագույն տնտեսական հարցերի շուրջ` ներառյալ տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբին, Առևտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրին (TIFA), Սոցիալական ապահովության համաձայնագրին, ապագա առևտրային կորպուսին և բիզնես վիզաների դյուրացմանը վերաբերող հարցրեր:

Անցյալ ամիս ԱՄՆ Պետդեպարտամենտի, ԱՄՆ-ում Հայաստաի դեսպանատան և հայ-ամերիկյան համայնքի ներկայացուցիչները կլոր սեղանի շուրջ բանակցություններ են վարել հայ-ամերիկյան առևտրային երկկողմ հարաբերությունների ընդլայնման շուրջ:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել