Սպանվել է Արցախյան ազատամարտի հերոս, Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանը

hrach Այսօր առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ սպանություն է կատարվել։ Սպանվել է գյուղապետ, Արցախյան ազատամարտի մասնակից Հրաչ Մուրադյանը:

Հրաչ Մուրադյանը շուրջ 10 տարի ղեկավարում էր Պռոշյան համայնքը: Նա Արցախյան ազատամարտի հերոսներից մեկն էր: Լեգենդար Պետրոս Ղեւոնդյանի հետ անցել է ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչեւ Ֆիզուլի: Հրաչ Մուրադյանը 1990 թվականից Դաշնակցության անդամ էր:

Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Դատապարտելով անարգ ոճիրը` ցավակցում ենք Հրաչ Մուրադյանի հարազատներին, ընկերներին եւ զինակիցներին:

Պոռշյանի գյուղապետին նախկինում ահաբեկելու դեպքեր եղել են, սա հանգուցալուծումն էր. ՀՅԴ անդամ

Arsen

Պռոշյանի գյուղապետարանի առաջ սպանված գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը 2005թ անընդմեջ երեք անգամ ընտրվել է գյուղապետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը՝ հավելելով, որ 50-ամյա գյուղապետը ամուսնացած էր, ուներ 4 երեխա` երկու որդի եւ երկու դուստր:

Արսեն Համբարձումյանը նրան բնութագրեց որպես մարտական փառահեղ ուղի անցած, առաջին օրվանից մինչեւ վերջին օրը պայքարած անձնավորություն, բազմազավակ ընտանիքի հայր: «Նախկինում դեպքեր եղել են, տարբեր միջոցներով եւ մեթոդներով ահաբեկելու, այսինքն` սա հանգուցալուծումն էր»,- ասաց նա` չհայտնելով, թե ում կողմից են եղել ահաբեկումները: Արսեն Համբարձումյանը նշեց, որ իրավապահ մարմինները տեղյակ էին այդ մասին:

Ինչ վերաբերում է գյուղապետի սպանությունն իր գործունեության հետ կապելուն, ՀՅԴ անդամը ասաց. «Մեր երկրի իրողությունները հաշվի առնելով, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ էլ որ իր գործունեությունը չէր կարող կապ չունենալ»:

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյան գյուղում միջադեպ էր գրանցվել գյուղապետի մասնակցությամբ: Վերընտրվելու կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ծեծկռտուք էր եղել գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա մրցակից Արթւոր Մուրադյանի կողմնակիցների միջեւ: Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե դաշնակցական գյուղապետի ու իշխանության թեկնածուի միջեւ պապենական թշնամություն կա, նրանք մինչ ընտրությունները ընտանեկան հակամարտության մեջ են եղել, սակայն նախընտրական շրջանում հանգիստ են իրենց դրսեւորել:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն

news.am

Թշնամու գնդակը նրան չխոցեց, փոխարենն ընկավ հայ ոչ պակաս թշնամու գնդակից

Այսօր առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ մահափորձ է կատարվել գյուղապետ Հրաչ Մուրադյանի դեմ: Արձակված գնդակներից Հրաչ Մուրադյանը մահացել է:

Հրաչ Մուրադյանը շուրջ 10 տարի ղեկավարում էր Պռոշյան համայնքը:

Հրաչ Մուրադյանն այն հարյուր քաջերի մեջ էր, ովքեր 1988թ-ին միայն Պռոշյան համայնքից անդամագրվեցին Արցախյան ազատամարտին։ Հերոսական մասնակիցներից մեկն էր: Լեգենդար Պետրոս Ղեւոնդյանի հետ անցել էր ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչեւ Ֆիզուլի: Հրաչ Մուրադյանը 90 թվականից Դաշնակցության անդամ էր: Նրա շատ ընկերները զոհվեցին ազատամարտում թշնամու գնդակից։ Այդ գնդակը խնայեց նրան պատերազմի դաշտում, բայց արդեն ապրիլի 2-ի առավոտյան արձակված ոչ պակաս թշնական փամփուշտը չխնայեց խիզախ ազատամարտիկի, գործունյա ղեկավարի եւ պարզապես հիանալի մարդու կյանքը։
Հրաչ Մուրադյանի ընտանիքը 1966 թվականին Հայաստան է տեղափոխվել Սիրիայից: Նա ծնվել է 1963թ. հուլիսի 1-ին՝ Պռոշյան գյուղում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, բարձրագույն կրթություն ստացել Երանի “Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում”: Ամուսնացած էր, ուներ երկու դուստր եւ երկու որդի:

“Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ, պետական մտածելակերպ դրսեւորենք եւ լավ հայ լինելու պատվին արժանանանք: Փոքր ազգ լինելու հանգամանքը մեզ ավելի պիտի պարտադրի հայրենասեր, ազգասեր ու միասնական լինել”,-ասում էր Պռոշյանի գյուղապետը։

Հենց այս կարգախոսով էլ նա 2005 թվականից ղեկավարում էր Պռոշյանը։ Անցած տարի սեպտեմբերին կայացած ընտրություններում պռոշյանցիների մեծամասնությունը կրկին վստահեց Հրաչ Մուրադյանին։ Ի դեպ, Կոտայքի մարզում Հրաչ Մուրադյանը համարվում էր, կամ գրեթե այն միակ համայնքապետն էր, ով անկախ էր, ինքնուրույն, ինչը սովորաբար շատ քիչ կարելի է հանդիպել մեր օրերում։

“Կան կիսատ մնացած գործեր, ծրագրեր ու նախատեսումներ, որոնք իրենց հերթին են սպասում”,- իր ծրագրերի մասին ասել էր Հրաչ Մուրադյանը։ Նախատեսում էր գյուղում մեծ զբոսայգի եւ խաղահրապարակ կառուցել: Նրա համար առաջնահերթ կարեւոր ու առանցքային էր մատաղ սերնդի կրթության, դաստիարակության խնդիրը։
Նման մարդը չէր կարող նաեւ անմասն մնալ Արցախյան ազատամարտից։ 2005 թվականից ղեկավարելով 5800 բնակիչ ունեցող Պռոշյան համայնքը՝ բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել: Մասնավորապես, 80 մլն դրամի ասֆալտապատման եւ 65 մլն դրամի գազաֆիկացման աշխատանքներ են կատարվել: Բացառապես բարերարների աջակցությամբ է իրականացվել բուժամբուլատորիայի, մարզադահլիճի եւ մանկապարտեզի վերանորոգումը, իսկ դպրոցի գազաֆիկացումն ու առանձին ջեռուցմամբ ապահովումը` համայնքապետարանի միջոցներով։ Նոր կոյուղագծեր են անցկացվել, այս ոլորտում ներդրված գումարի չափը հասնում է 14 մլն դրամի: Պռոշյան ավանի կենտրոնական փողոցում գիշերային լուսավորություն է անցկացվել, գյուղում խմելու ջրի մատակարարումը շուրջօրյա է, այստեղ խնդիրներ առաջանում են միայն հաճախակի պատահող վթարների դեպքում:

Նրա ուշադրության կենտրնում էին նաեւ սոցիալապես անապահով ընտանիքները՝ համայնքի բյուջեի միջոցներից մշտապես դրամական օգնություն էր հատկացվում սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքներին եւ ուսանողներին:

“Լավ գյուղապետ է եղել, շատ բան է փոխվել մեր Պռոշյանում։ Նա օգնում էր սոցիալապես անապահով ընտանիքներին։ Ուղղակի անսպասելի էր նրա մահը”,- ասում է գյուղացիներից մեկը:

Հրաչ Մուրադյանը չափից ավելի սրտացավ էր գյուղին ու գյուղացուն վերաբերող ցանկացած խնդրում, մեծապես կարեւորում էր մատաղ սերնդի հայեցի դաստիարակության անհրաժեշտությունը։ Ի դեպ, նրա ղեկավարած համայնքը սերտ համագործակցում է ԼՂՀ-ի մի շարք բնակավայրերի, համայնքների հետ:
Դատապարտելով անարգ ոճիրը, ցավակցում ենք Հրաչ Մուրադյանի հարազատներին, ընկերներին եւ զինակիցներին:

yerkimedia.am

<iframe width=”420″ height=”315″ src=”http://www.youtube.com/embed/wdvx4FoI3ww” frameborder=”0″ allowfullscreen></iframe>

Տպել Տպել