Երեւանում հաստատել ըննդիմության իշխանություն

armen Քիչ առաջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ՀԱԿԿ հիմնադիր համագումարը, որին հրավիրված են ավելի քան 1200 պատվիրակներ: Համագումարին առաջինը ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը: Նա հիշեց, որ Հայոց Համազգային Շարժման ընթացքը շարունակվում է և ՀԱԿ-ն իր համագումարն է գումարել: Ուստի ինքը ՀՅԴ ԳՄ անունից ողջունեց բոլորին:

«Այս համագումարը կարևոր ժամանակ է տեղի ունենում: Ընթացող ներքաղաքական և արտաքին քաղաքական լրջագույն գործունեությունների մեջ: Ես վստահ եմ, որ կարևորագույն որոշումներ կկայացնեք , դրանք էլ կօգնեն հաղթահարել մեր երկրի արտաքին և ներքին մարդատահրավերներին պատասխանելու համար:

Մեկ տարի էլ չկա միասին ենք աշխատում, բայց վստահ եմ, որ մեր համագործակցության շնորհիվ կկարողանանք երկրում իրավիճակ փոխել՝ անկախ մեր տարաձայնություններից: Երկուսս էլ համոզված ենք, որ այսպես այլևս անհնար է: Արնաքամ է լինում մեր ժողովուրդը, ուստի պետք է կարողանանք միասին մեր ժողովրդին ետ վերադարձնել հայրենիք: Ես վստահ եմ, որ այդպիսի համագործակցության բոլոր հիմքերը կան»,- նշեց Արմեն Ռուստամյանը՝ շարունակելով, որ առաջին համագործակցության առիթն ավագանու ընտրություններն են՝ միասնական դիրքորոշումներով կարելի է հասնել նրանք, որ Երևանում հաստատվի ըննդդիմության իշխանություն: Ռուստամյանի համոզմամբ՝ եթե սա հաջողվի, ապա ընդդիմության մեջ գործող ցանկացած ուժ և ընդդիմությունն ինքնին կհզորանան, ընդդիմությունն առիթ չի ունենա ցույց տալ՝ ինչպես կարող է մայրաքաղաքում իշխանության հասնել, հասնել ավելի արդյունավետ կառավարման: Սա, նրա կարծիքով, առաջին մեծ մարտահրավերն է:

«Մենք հայտարարել ենք հետընտրական դաշինքի մասին: Ուրախ եմ, որ ՀԱԿԿ-ն դա կարևորեց: Եթե մեկ անգամից հնարավոր չլինի ընտրել ընդդիմադիր քաղաքապետ, ապա դա կանենք՝ ավագանիներում միասին աշխատելով: Մեծ հնարավորություն կա օգրագործելու այդ ամենը»,- այսպես ավարտեց իր խոսքն Արմեն Ռուստամյանը:

1in.am

Տպել Տպել