Մոսկվայում Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է տեղի ունեցել

կուլիկով Ապրիլի 23-ին Մոսկվայում «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպությունը Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի աջակցությամբ Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպվել:

Միջոցառման պաշտոնական հատվածում ելույթ են ունեցել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Օլեգ Կուլիկովը, Վադիմ Դենգինը, «Հայ-ռուսասկան համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ալբերտ Անդրյան, հասարակական գործիչ Էդուարդ Ղուլյանն ու Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ղեկավար Անդրանիկ Հովսեփյանը: Այս մասին ասված է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

Ելույթ ունեցողները ընդգծել են Ցեղասպանության բացասական ազդեցությունը հայ ժողովրդի զարգացման վրա և մարդկության հանդեպ հանցագործությունների կրկնվելու վտանգավոր նախադեպի ստեղծումը, Ցեղասպանության ճանաչման ու զղջման կարևորությունը մարդկության կյանքից այն վերացնելու համար:

Միջոցառման մասնակիցները Ցեղասպանության լավագույն պատասխանն ու հայ ժողովրդի զարգացման երաշխիքը են համարել Հայաստանի Հանրապետությունն ու հայկական բանակը, և փաստել, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները խթանում են տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն ու խաղաղության հաստատմանը:
Միջոցառմանը հնչեցվել է ՌԴ Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի ուղերձը, որում մեծ ցավակցություն է հայտնվում «այն մեծ ողբերգության կապակցությամբ, որը մինչ օրս արձագանքվում է հայ ժողովրդի սրտում»:

Թուրքիայի իրական առաքելությունը կրկնակի ներողություն խնդրելն է ` մեկը ողբերգության, մյուսն էլ մերժման համար»:

Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

panorama.am

Տպել Տպել