Փարիզի կենտրոնում` Կոմիտասի անվան արձանի մոտ, մեկնարկել է բազմամարդ ակցիա

HratchVarjabedian2 Փարիզի կենտրոնում` Կոմիտասի անվան արձանի մոտ, մեկնարկել է բազմամարդ ակցիա` ոգեկոչելու 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, միջոցառման ընթացքում նախատեսվում է ծաղկեպսակի տեղադրում, ապա քայլարշավ դեպի Շանզելիզեում գտնվող թուրքական դեսպանատուն, որի առջեւ եւ կկայանա բազմահազարանոց ցույց:

Ապրիլի 24-ի առավոտյան Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հզոր երթ էր կազմակերպվել Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքի փողոցներով:Երթի մասնակիցները, ովքեր ուղևորվել են դեպի 1915-ի ապրիլի 24-ի հրապարակում տեղակայված Մեծ եղեռնի հուշամահալիր, վանկարկել են «Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը», «Մենք ցանկանում ենք նոր օրինագիծ» և այլ լոզունգներ: Կայացած աղոթքից հետո ներկաները ծակեպսակներ և ծաղիկներ են դրել հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երթին մասնակցել են Մարսելի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևորականները, Մարսելի քաղաքապետի գլխավոր խորհրդական Քրիստոֆ Մասը, Մարսելի փողքաղաքապետ Դիդյե Փարաքյանը, Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Ռոլան Բլումը, Մարսելում Հայաստանի հյուպատոս Վարդան Սրմաքեշը և այլք:

armenpress.am

Տպել Տպել