Դերսիմի թերևս 90 տոկոսը ծպտյալ հայեր են

AteşyanԵրեկ թուրքական հեռուստաալիքներից մեկով Էրքան Թուֆանի «Վերլուծություն» հաղորդմանը մասնակցած Պոլսո հայոց պատարիարքի գլխավոր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հետևյալ պատասխանն է տվել հաղորդավարի` «Ասում են` Թունջելիի (Դերսիմ-Ակունքի խմբ.) կողմերում բազմաթիվ ծպտյալ հայեր կան, դա ճի՞շտ է» հարցին.

«Ճիշտ է: Թունջելիի թերևս 90 տոկոսը ծպտյալ հայեր են: Կհարցնեք` ինչու: Ինձ մոտ եկավ 30 տարեկան մի երիտասարդ և ասաց` «Իմ ծագումը հայկական է: Ես ուզում եմ վերադառնալ իմ կրոնին»: Ասացի` «Ապացուցի’ր», չկարողացավ ապացուցել, ես էլ չընդունեցի:

Սակայն համառորեն գնաց-եկավ, չհրաժարվեց: Գնաց-եկավ, ինձ անհանգստացրեց, ավելի ուշ ինձ զանգահարեց նրա հայրը և ասաց. «Պարո’ն, ես քաղաքապետ եմ, երբ պաշտոնաթող լինեմ, ես էլ եմ գալու Ստամբուլ և դավանափոխ լինելու: Այստեղի բնակիչների 90 տոկոսը հայեր են: Ընդունի’ր»:

Ես էլ ընդունեցի: Մասնակցեց դասընթացին, մկրտվեց, մեր եկեղեցու անդամը դարձավ»:

akunq.net

Տպել Տպել