Հայաստանում արտագաղթը հասել է վերջնագծին

ռօստՄենք այս ընտրություները դիտարկում ենք ոչ միայն զուտ Երեւանի ընտրություններ, այլ ընտրական ճանապարհով երկրում իրավիճակ փոխելու համար լուրջ հնարավորություն: Ցանկանում ենք ընտրությունների միջոցով երկրում արմատական բարեփոխումներ իրականացնել»,- Երեւանի Կենտրոն համայնքում՝ Այգեստանի բնակիչների հետ բակային հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ Այդ բարեփոխումների ծրագիրը Դաշնակցությունը վաղուց է մշակել՝ ներառելով քաղաքական օրակարգ մտած 7 կետերի մեջ:

«Հայաստանոմ ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ այսօր սերտաճել են իշխող կուսակցությունն ու պետությունը: Քանի դեռ այս խոչընդոտը չենք հաղթահարել, մյուս հարցերը չեն լուծվի: Այս իրավիճակը զզվելի է դարձել բոլորին»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ որպես ապացույց նշելով, որ պետական կառույցի, չինովնիկի հետ շփվելիս քաղաքացին տեսնում է, որ համատարած կուսակցականացում է: Իսկ ով այդ շրջանակի մեջ չէ՝ չի կարող ոչինչ ակնկալել:

«Երկիրը բաժանվել է երկու մասերի՝ 3-5 տոկոս արտոնյալներ, որ կուտակել են անհաշվելի հարստություն, մնացած բոլորս հայտնվել ենք բախտի քմահաճույքին: Այս պատճառով է, որ արտագաղթը բոլոր ռեկորդները գերազանցում է: Երբ մարդու հետ խոսում ես, ասում է՝ ձեռքս ճար լինի՝ կգնամ. սա լավագույն բնութագրիչն է այս ճգնաժամի: Ով որ դրսում է, գոհ էլ չէ իր վիճակից, բայց այստեղ այնքան վատ է, որ գալ էլ չեն ուզում: Սա հասել է վերջնագծին եւ պետք է փոխել օր առաջ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքերով, եթե քաղաքապետն իր լիազորություններն իրականացնի, բոլորովին այլ Երեւան կունենանք: Սակայն նա լինելով իշխող կուսակցության ներկայացուցիչ, լիազորությունները հանձնել է կուսակցությանը: Իսկ երբ մայրաքաղաքում չկա կարգուկանոն, մյուս շրջաններից մեծ ակնկալիք ունենալ պետք չէ: Ընդդիմադիր քաղաքապետը կբերի շահերի բախում եւ թեւերից յուրաքանչյուրը պարտադրված կլինի աշխատել ուժերի առավելագույն չափով՝ ցույց տալու համար, որ ինքն ավելի լավ է աշխատում:

ՀՅ Դաշնակցությունը Մալաթիա-Սեբաստիա համայնքում

hyd11
ՀՅԴ ներկայացուցիչներն Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում, հանդիպեցին նաեւ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուսատմյանը, Արթուր Եղիազարյանը, Սպարտակ Ասոյանը եւ այլք:

«Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները հերթական շանսն են ընտրությունները դարձնելու իշխանությունների նկատմամբ անվստահության հանրաքվե»,- ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արեմն Ռուստամյանը:

Նրա խոսքով` եթե քաղաքապետը լինի ընդդիմությունից, նրան հնարավոր չի լինի փոխել Դոմինգոյի համերգի մեջադեպի պատճառով, քանի որ նա չի խաղա իշխանության խաղերը. «Ներկայիս իշխանությունները չեն ցանկանում, որ մենք շատ բան իմանանք այդ ամենի մասին, նրանք անում են ամեն ինչ, որ ժողովուրդը նշանակություն չտա առաջիկա ընտրություններին, իսկ սա, իր հերթին, կհեշտացնի իշխանության վերարատադրության գործընթացը»,-նշեց Ա. Ռուստամյանը:

Նա ավելացրեց, որ եթե Երեւանի ավագանու ընտրությունները կապվեն համընդհանուր դժգոհության հետ, դրանց քաղաքական բնույթ կտրվի. «Ժողովուրդը «այո» կասի այն քաղաքական ուժին, որն ի վիճակի կլինի պայքարել իշխանության հետ, որին նա ասել է «ոչ»:

«Երեւանի ավագանու նախընտրական արշավի վերջին շաբաթվա ընթացքում ՀՅԴ-ն կզբաղվի մյուս ընդդիմադիր ուժերին միասնության կոչ անելով»,- շեշտեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` ի տարբերություն նախագահական ընտրությունների, այս ընտրություների ժամանակ լինելու է 464 ընտրական տեղամաս, մի քանի անգամ ավելի քիչ, ինչը կհեշտացնի ձայների պահպանման եւ կեղծիքները կանխելու գործընթացը: «Յուրաքանչյուր տեղամասում ընտրական հանձնաժողովի ութ անդամից չորսը իշխանական ուժ չի ներկայացնի` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Բարեւ, Երեւանը» եւ ԲՀԿ-ն: Նրանց միավորման դեպքում ընտրական գործընթացի վերահսկողության առումով որեւէ խնդիր չի առաջանա»,-եզրափակեց Ա. Ռուստամյանը:

Հանդիմանը հավաքվածները, իրենց պատրաստակամությունը հայտնեցին ընտրություններին ՀՅԴ –ին սատարելու հարցում:

Տպել Տպել