Քաղաքացիները պետք է «ոչ» ասեն իշխանություններին և «այո» ըննդիմադիր քաղաքական ուժին

երթԱյսօր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ավագանու քարոզարշավ էր անցկացնում Դավթաշենի վարչական շրջանում:

Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Աղվան Վարդանյանի եւ իր մյուս թիմակիցների հետ շրջեց Դավթաշենի փողոցներով՝ ներկայացնելով բնակիչներին իրենց քարոզչական նութերը:

«Մեր պարագայում մենք կարծում ենք, որ ընդդիմադիր քաղաքապետը իսկապես կարող է փոխել երկրում իրավիճակը։ Համապետական ընտրությունների ժամանակ շատ դժգոհ զանգված կար, որը փոփոխություն չկարողացավ իրականացնել նախագահի փոփոխության միջոցով: Դա հնարավոր է անել ընդդիմադիր քաղաքապետ ունենալով եւ փոխելով քաղաքապետին»,-ասում է Արմեն Ռուստամյանը:

«Մեր հիմնական նպատակն է մեր ընտրողների գիտակցությանը հասցնել ընտրությունների նշանակությունը, քաղաքական նշանակությունը, նաև թույլ չտալ, որպեսզի նվազեցվի այս ընտրությունների քաղաքական դերը, որ մտածեն, թե գյուղում գյուղապետ են ընտրում, քաղաքում քաղաքապետ, որը պետք է միայն զբաղվի իրենց կենցաղասպասարկման հարցերի լուծումով»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ այս ընտրությունները պետք է կապել երկրի բարեփոխումների գործընթացի հետ: Նրա կարծիքով, միայն ընդդիմադիր քաղաքապետը կարող է փոխել իրավիճակը երկրում:

«Դժգոհ շատ զանգված կար, որ չկարողացավ դա իրականացնել նախագահ փոխելու միջոցով, սակայն դա հնարավոր է անել ընդդիմադիր քաղաքապետ ունենալով և փոխելով քաղաքապետին»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Արմեն Ռուստամյանը նաև նշեց, որ այս ընտրությունները պետք է վերածել իշխանության անվստահության հանրաքվեի. «Քաղաքացիները պետք է ոչ ասեն իշխանություններին և այո ասեն ըննդիմադիր քաղաքական ուժին` ՀՅԴ-ին, որն ունի իր հստակ նպատակները»:

Արմեն Ռուստամյանի խոսքով, պետք է իրականացնել համալիր փոփոխություններ, որպեսզի երևանցին կարողանա մասնակից դառնալ իր իսկ քաղաքի խնդիրների լուծմանը:

Տպել Տպել