Հարցումներով ուզում են մի պատկեր գծագրել, որին ուզում են հասնել

ԱղվանՏարբեր հարցումներով ուզում են մի պատկեր գծագրել, որին ուզում են հասնել. նշեց ԱԺ «ՀՅԴ» խմբացության պատգամավոր, Երևանի ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն իրականում բանակային հանդիպումներ չի ունենում, միայն քարոզարշավի ֆոն է ստեղծում: «Նրանք մարդկանց հետ չեն հանդիպում, քարոզարշավ չեն անում. պարբերաբար բերում են պետական հիմնարկների աշխատողներին, ուսուցիչներին և վերջ: Իրականում իրենք զբաղված են իրենց ընտրական մեքենան կատարելագործելով»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանը նշեց, որ հայաստանյան բնակչության քառասուն տոկոսն ուզում է արտագաղթել, և այս պարագայում անթույլատրելի է վարդագույն ներկայացնել իրավիճակը: «Վստահ եմ, որ երևանցիների մեծ մասը հինգ հազար, տաս հազար դրամով խաբվող չէ»,- ասաց նա:

Երևանը, Վարդանյանի խոսքով, շատ վատ է կառավարվում: «Ինձ բացատրեք տեսնեմ, ինչո՞ւ պիտի գործուղումների ծախսերը գերակատարվեն, իսկ սոցիալական ծախսերը թերակատարվեն»,- նշեց նա:

Վարդանյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր գոհ են ներկա վիճակից, պիտի գնան և ձայն տան իշխող քաղաքական ուժին, իսկ ով ցանկանում է բարեփոխումներ, պիտի քվեարկի ՀՅԴ-ի օգտին:

Այս ընտրություններում, նրա խոսքով, իրական է ընտրողի քվեն պահելը, քանի որ այս անգամ ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների նվազագույնը կեսը լինելու է ընդդիմության ներկայացուցիչ, բացի դրանից, հենց վերջերս է ընտրողն իր «ոչ»-ն ասել իշխանությանը: «Ես շատ եմ խնդրում մեր երևանցիներին. նրանց մեծ մասը չի գնում ընտրություններին՝ չի հետաքրքրվում քաղաքականությամբ կամ մի այլ պատճառով: Այս անգամ, շատ եմ խնդրում, գնացեք ընտրատեղամաս, նորից մի քվեարկեք, միայն ընտրացուցակներում նայեք՝ ձեր փոխարեն, ձեր երեխայի, տարիներ առաջ երկրից հեռացած հարևանի փոխարեն քվեարկել են թե ոչ»,- նշեց նա:

civilnet.am

Տպել Տպել